Վարժ․ 29
Հայրենասեր, սիրալիր- ե-ն դարձել է ի։
Սպառազեն, զինավար- ե-ն դարձել է ի։
Անիղձ, ըղձալի — ի-ն դարձել է ը։
Լայնասիրտ, սրտագին- ի-ն դարձել է ը։
Մեծատուն, տնական- ու-ն դարձել է ը։
Բազմագույն, գունագեղ- ույ-ն երկհնչյունը դարձել է ու։
Հետախույզ, հետախուզել— ույ-ն երկհնչյունը դարձել է ու։
Վարժ․ 30
Տեր-տիրանալ- (տի-րա-նալ)- ե-ն դարձել է ի։
Էջ-իջնել- (իջ-նել)-է-ն դարձել է ի։
Ինձ-ընձուխտ- (ըն-ձուխտ)- ի-ն դարձել է ը։
Գիծ-գծել- (գը-ծել)- ի-ն դարձել է ը։
Աղավնի-աղավնյակ-(ա-ղավ-նյակ)- ի-ն դարձել է յ։
Կաղնի-կաղնուտ-(կաղ-նուտ)- ի-ն դարձել է ու։
Հուր-հրեղեն-(հը-րե-ղեն)- ու-ն սղվել է։
Հիսուն-հիսնամյա-(հիս-նա-մյա)- ու-ն սղվել է։
Առու-առվակ- (առ-վակ)- ու-ն դարձել է վ։
Աստղ-աստղային-(աստ-ղա-յին)- ոչինչ չի փոխվել։
Վարժ․ 31
Մատյան-մատենիկ- յա-ն դարձել է ե։
Սառույց-սառցահատ- ույ-ն սղվել են։
Կառույց- կառուցել- ույ-ն երկհնչյունը դարձել է ու։
Կույտ-կուտակել-ույ-ն երկհնչյունը դարձել է ու։