8 հետաքրքիր փաստ գայլերի մասին

1․ Այն շրջաններում, որտեղ գայլերի մասսայական կոտորած է եղել, շատացել են շնագայլերը: Այդ կենդանիները, որպես կանոն, չափսերով ավելի մեծ են սովորական շնագայլերից և փոքր են գայլերից, ինչպես նաև տարբերվում են արտակարգ խորամանկությամբ: Նրանց մոտ բացակայում է վախը՝ մարդկանց նկատմամբ, վառ արտահայտված են գայլերի բնազդները և բավական ագրեսիվ են:

2․ Գայլերը երբեք բաց չեն թողնում ուտելու հնարավորությունը: Ապրելով մոլորակի ամենախստաշունչ վայրերում, նրանք երբեմն ուտում են իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերներին: Գիշատիչ կենդանիներ են, ոչինչ անել չես կարող:

3․ Որոշ գայլեր կարող են հասնել մինչև 100 կգ քաշի: Նրանց չափսերը աճում են կախված այն բանից, թե որքանով են հեռու հասարակածից: Արևադարձային գայլերը հաճախ սովորական շների չափ են, բայց ծայր հյուսիսի գայլերը միջինը 60 կգ են կշռում:

4․ Չնայած, գայլերը չեն համարվում կատաղության գլխավոր տարածողը, բայց նրանք հեշտությամբ վարակվում են ենոտներից ու աղվեսներից: Ի տարբերություն մյուս կենդանիների, որոնք վարակվելով կատաղությամբ ընկնում են լեթարգիայի մեջ, գայլերը միանգամից կատաղում են: Մեծ մասամբ, մարդկանց վրա կատարված հարձակումները հենց դրա ազդեցության տակ են լինում: Եվ կապ չունի, թե մարդու որ հատվածն է կծել՝ վի՞զը, թե ոտքը: Դա չի արագացնում վարակի տարածումը: Եվ, բնականաբար, մարդը անմիջապես պետք է դիմի մոտակա բուժհաստատություն՝ կատաղության դեմ պատվաստվելու համար։

5․ Ամերիկայի գայլերը ավելի քիչ են հակված հարձակվել մարդկանց վրա, քան նրանց մյուս ազգակիցները: Պատմական աղբյուրները փաստում են, որ 1580-1830թթ. ընթացքում Ֆրանսիայում գայլերի հարձակման զոհ է դարձել երեք հազար մարդ: Նրանց չեն զիջում նաև Ռուսաստանի ու Հնդկաստանի գայլերը: Իսկ Կանադայի և ԱՄՆ-ի գայլերը՝ հակառակը. շատ քիչ տեղեկություններ կան նմանատիպ դեպքերի մասին:

6․ Չնայած մոտ ազգակցությանը, գայլերը շներին դիտում են որպես պոտենցիալ կեր: Կար ժամանակ, երբ Ռուսաստանի թափառող շները հիմնական կերի աղբյուրն էին հանդիսանում գայլերի համար:

7․ Ինչպես արդեն ասացի, գայլերը ուտում են գրեթե ամեն ինչ: Ի տարբերություն արջերի կամ մեծ կատուների՝ նրանք չունեն անատոմիական զենք, որով կկարողանային միանգամից սպանել զոհին: Դրա համար նրանք զոհին ուտում են ողջ-ողջ՝ պոկելով կտոր-կտոր:

8․ Բացի նրանից, որ գայլերը գիշատիչներ են, նրանք նաև համեղը գնահատող բուսակերներ են: Շատ սիրում են ձմերուկ, խնձոր և տանձ: Երբեմն, բացի անասնագոմից, նրանք մտնում են նաև ձմերուկի ցանքատարածքներ և չեն ուտում թաթի տակ ընկած ամեն պատահած ձմերուկ: Հաճախ 10-ից ավելի ձմերուկ են ջարդում, որպեսզի ընտրեն ամենահասածն ու համեղը և նոր ուտում են:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s