Գարունը իմ մեջ

Картинки по запросу Spring
Գարունը իմ մեջ ուրիշ է։ Չպատկերացնեք, որ այն հասարակ գարուն է իմ մեջ, ոչ։ Ճիշտ է, գարունը հասարակ չէ, բայց իմ մեջ գարունը այլ է։ Նկարագրե՞մ նրան։ Իմ մեջ կա առու, բայց ոչ սովորական։ Գիտե՞ք, որ առուն է գնում ձմռանը տաք երկրներ, մինչև ձմեռը վերջանա, և հետո նա կվերադառնա։ Իսկ թռչունները չեն չվում տաք երկրներ։ Հա՜, մոռացա ասել, որ նրանք չեն ծլվլում, նրանք առվի նման քըչքըչում են, իսկ առուն ճռճռում է, այո, ես հասկանում եմ, որ դա տհաճ է, բայց ես արդեն սովոր եմ այդ ձայնին։ Ծառերի վրա ճերմակ ծաղկի փոխարեն աճում է կանաչ խոտ, ծիծաղելի է, չէ՞։ Գետնի վրա աճում է շա՜տ ծաղիկներ, գույնզգույն ծաղիկներ՝ դեղին, կարմիր, կապույտ, նարնջագույն։ Եթե լինեիք այստեղ, կհիանայիք այս ամբողջ տեսարանով։ Ես ամեն առավոտյան նոր բան եմ բացահայտում իմ գարնան մասին։ Նոր հիշեցի, որ պետք է այսօր առուն վերադառնա, գնամ պատրաստվեմ, որ ինձնից չնեղանա առվակս։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s