Հ․ Սահյան «Ի՞նչ կատարվեց…»

Похожее изображение
Ի՞նչ կատարվեց…

Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:

  1. Բլոգումդ բանաստեղծությունը վերլուծի՛ր:
    Երկնքում տեղատարափ է սկսվել։ Ամբողջ տարածքում կապույտ մշուշ է պատել։ Ուռիները ուզում են փախչել և ճչում են։ Առուները դարձել են գետեր և գնում են ուղիղ։ և երկնքում ամեն ինչ իրար է խառնվել։
  2. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր։
    Քանդուքարափ-քարուքանդ
    Տեղատարափ-հեղեղ
    Մրրիկ-փոթորիկ
    Որոտ-գոռոց
    Ծառս-?
    Արհավիրք-աղետ
  3. Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր գոյականները, ածականները, բայերը, մակբայները:
    Գոյական-երկինք, ամպ, ալիք, ծով, առու, տեղատարափ, քանդուքարափ, մրրիկ
    Ածական-կապույտ, փլված
    Բայ-պայթել, կատարվել, տանել, փախչել
    Մակբայ-
  4. Պատճառաբանի’ր ընտրությունդ (այսինքն՝ գրի՛ր, թե ինչու ես հենց ա՛յդ բանաստեղծությունն ընտրել):
    Ես այս բանաստեղծությունն եմ ընտրել, որովհետև ինձ դուր եկավ, թե ինչպես է հեղինակը բնութագրում ամպամած երկինքը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s