Պատմություն․ Թեստ

6. Թագավորության հզորացումը: 

Վանի աշխարհակալ տերությունը:
Արգիշտի I-ը շատ ուժեղ թաքավոր էր, նա գրավել էր Բաբելոնիան։ Արգիշտի I-ը ստեղծել է Էրեբունի քաղաքը։  Արգիշտի I-ից հետո արքա դարձավ Սարդուրի II-ը նա գրավել է շատ ու շատ քաղաքներ։ Արգիշտի I-ին և Սարդուրի II-ին համարեցին ամենա ուժեղ արքանե։

Արգիշտի I հզոր արքան:

Վանի թագավորության (Ուրարտու) արքա Արգիշտի Ա-ն 
գահակալել է մ. թ. ա. մոտ 786 թ-ից: Նրա օրոք պետությունը 
հասել է իր ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին: 
Մ. թ. ա. 782 թ-ին հիմնադրել է Էրեբունի ամրոցը, որի շուրջ կառուցվել է ներկայիս Երևանը:
 
Արգիշտի Ա-ն հաջորդել է հորը՝ Մենուային: Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ վճռական ռազմական գործողություններ ձեռնարկելուց առաջ Արգիշտին նախ մի քանի պատժիչ արշավանքներով ընկճել է Երիախի (Շիրակ), Աբունի (Հավնունիք), Դիաուեխի (Տայք), Կատարձա (Կղարջք), Զաբախա (Ջավախք), Ետիունի (Ուտիք) և այլ «աշխարհների» ու «ցեղագավառների» ըմբոստությունները, ամրապնդել կենտրոնական իշխանության ազդեցությունը տերության հյուսիսային շրջաններում: Այնուհետև Ասորեստանին դուրս է մղել Հյուսիսային Միջագետքից, Կոմմագենից և Հյուսիսային Ասորիքից, տիրել Միջերկրածովայքի արևելյան և Փոքր Ասիայի հարավարևելյան շրջաններով անցնող առևտրական մայրուղիներին: 


12.
Տիգրան II-ի գահակալումը:

Capture

Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես I-ին: Ծոփքի թագավորությունը դեռ շարունակում էր անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում՝ Ք. ա. 94 թ., Տիգրան II-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:


Տիգրան II Մեծի տերության ստեղծումը:

Տիգրան Բ Մեծը Հին աշխարհի քաղաքական, պետական և ռազմական գործիչներից է, Հայկական աշխարհակալ տերության ստեղծողը, 
հելլենիզմի դարաշրջանի վերջին մեծ տիրակալը: Տիգրան Բ-ն Արտաշես Ա արքայի թոռն է, Տիրանի (Տիգրան Ա) գահաժառանգ որդին: Մ. թ. ա. 113–112 թթ-ի  հայ-պարթևական պատերազմում պարտություն կրելով՝ անժառանգ Արտավազդ Ա-ն եղբորորդի Տիգրանին ստիպված պատանդ է տվել պարթևներին: Հոր մահից հետո Տիգրանը վերադարձել է հայրենիք և մ. թ. ա. 95 թ-ին թագադրվել Աղձնիքի սրբավայրերից մեկում (հետագայում այնտեղ կառուցել է Տիգրանակերտ մայրաքաղաքը): Իր ազատության դիմաց նա պարթև Միհրդատ Բ Արշակունուն (մ. թ. ա. 123–87 թթ.) զիջել է «Յոթանասուն հովիտներ» կոչված տարածքը Մեծ Հայքի հարավ-արևելքում: 
Տիգրանն իր գահակալության երկրորդ տարում Մեծ Հայքին է միացրել Ծոփքի թագավորությունը և դուրս եկել Եփրատի ափերը: Մ. թ. ա. 94 թ-ին Արտաշատում կնքել է հայ-պոնտական դաշինքը: Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորն այդ առթիվ իր դուստր Կլեոպատրային կնության է տվել Տիգրանին: Հավատարիմ այդ դաշնագրին՝ մ. թ. ա. 93–91 թթ-ին Հայոց արքան վճռականորեն պայքարել է Կապադովկիայում հռոմեական տիրապետության հաստատման դեմ:


Հայկական աշխարհակալության ընդլայնումը:

Տիգրան Մեծը լավ էր վերաբերվում նվաճված քաղաքներին : Նա քաղաքներին տալիս էր <<ազատություն>>, այսինքն՝ լայն ինքնավարություն: Այս քաղաքներից էին Փյունիկիան, Բիրիթը՝ ներկայիս Բեյրութը՝ Լիբանանի մայրաքաղաքը: Վերջիններս ի շնորհակալություն իրենց օրացոիյցները սկսեցին հաշվել այս թվականից:

Հայ-պոնտական դաշինքը և Կապադովկիայի նվաճումը:

Հայկական բոլոր հողերը միավորելու համար անհրաժեշտ էր Մեծ Հայքին միացնել նաև Փոքր Հայքը: Սակայն այն մինչ այդ միացվել էր Պոնտոսի թագավորությանը: Վերջինս Փոքր Ասիայի հզոր պետություններից էր, ուներ լավ վարժեցված ու մարտունակ բանակ: Պոնտոսի թագավորն էր եռանդուն զորավար Միհրդատ Զ Եվպատորը: Իր ամբողջ գործունեության ընթացքում նա Հռոմի դեմ հետևողական պայքար է մղել Փոքր Ասիայում մի մեծ հելլենիստական պետություն ստեղծելու նպատակով: Այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը Հռոմն էր, ուստի իր հակահռոմեական պայքարում Միհրդատը որոշեց դաշնակցել հայերի հետ: Այդ շրջանում թեև Տիգրան Բ-ն Հռոմի հետ որևէ վիճելի խնդիր չուներ, սակայն, աշխարհակալական ծրագրեր հետապնդելով, կողմնակից էր երկու երկրների մերձեցմանը: Ահա թե ինչու Տիգրան Բ-ն ու Միհրդատ Պոնտացին արագ համաձայնության եկան միմյանց հետ:

Հայ-պարթևական պատերազմը:

Ք. ա. 88 թ. մահացավ Պարթևստանի արքան, երկրումսկսվեցին գահակալական կռիվներ: Ք. ա. 87 թ. Տիգրան մեծը արշավեց Պարթևստանի վրա: Նա, ջաղջախելով պարթևական զորքերը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էկբատան և պաշարեց այն:

13. Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը:

Մ.թ.ա. 80-ական թվականներին Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի՝ Տիգրանակերտի շինարարությունը։ Բանն այն է, որ Արտաշատը մնացել էր հայոց տերության հյուսիսային ծայրամասում, իսկ երկրորդ մայրաքաղաք Անտիոքը բուն Հայաստանից դուրս էր։ Մեծ Հայքի Աղձնիք նահանգում՝ Սասնա լեռների հարավային ստորոտին։ Ժամանակին Տիգրան Մեծը թագադրվել էր այստեղ։

Տիգրան Մեծը ժամանակակիցների գնահատմամբ։

Հայոց աշխարհակալ արքան բարձր գնահատականի է արժանացել իր ժամանակակիցների կողմից: Հռոմի ամենաականավորր դեմքերից մեկը՝ Կիկերոնը, Սենատում արտասանած իր ճառերում Տիգրան մեծին կոչել է վեհագույն: Դա Հռոմում քաղաքական գործչին տրվող բարձրագույն գնահատականն էր:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s