Պատմություն

Տանը

Ովքեր էին հոները, պատմիր հոների մասին

Հոներ, քոչվոր ժողովուրդ, ձևավորվել է 2-4-րդ դարերում մերձուրալյան տարածքներում ուգրական ու սարմատական ցեղերից, որոնց միացել էին Մոնղոլիայի տափաստաններից գաղթած թուրքալեզու հուննու ցեղերը։
Հոները առավելագույն հզորության շրջանը V դարի առաջին կեսն էր, երբ նրանք Աթթիլայի առաջնորդությամբ միավորելով մի շարք ցեղեր և ցեղախմբեր, վերահսկում էին Չինաստանի սահմանից մինչև Հռենոս գետն ընկած տարածքները։Այդ անկայուն միությունը անմիջապես կազմալուծվեց Աթիլլայի մահից հետո, իսկ հոների կորիզը նստակյաց բնակություն հաստատելով ներկայիս Կենտրոնական Եվրոպայի տարածքներում անհետացավ որպես ժողովուրդ՝ իրենց անունը թողնելով ժամանակակից Հունգարիա պետության անվանման մեջ։

Հոների տեղաշարժը Հարավարևելյան Եվրոպայի տափաստաններում IV դ. 70-ականներին երևան եկան։ Նրանք թուրքական մի քանի ժողովուրդներից սերված ազգ էին։ Նրանք սկզբում բնակվում էին Չինաստանի սահմաններում։ Նրանք իրենց վարվելակերպով և արտաքինով համարվում էին եվրոպացիների ահն ու սարսափը։ 375 թվականին նրանք հարձակվեցին Սև ծովի ափին գտնվող մի քանի երկրների վրա և հաղթեցին։ Մինչ ժողովուրդների Մեծ գաղթը Եվրոպայում կար մեկ ընդարձակ պետություն՝ Հռոմեկան Կայսրությունը։ Մեծ գաղթը հիմք հանդիսացավ նոր երկրների առաջացման։

Հոների առաջնորդ Աթիլլա

Ներկայացրու մի փոքր ուսումնասիրություն

  • Աթիլլայի մասին։
    Աթթիլա, նվաճող, զորավար, հոների խաքան (առաջնորդ) 434 – 453 թթ։
    Իր հորեղբայր՝ խաքան Ռոասի մահից հետո 434 թ իր եղբոր՝ Բլեդայի հետ դառնում է հոների առաջնորդ, որոնք այդ ժամանակ վարում էին քոչվոր կյանք Դանուբից ու Սև ծովից հյուսիս ընկած տափաստաններում։ 444 (կամ 445) թ. (հավանաբար) սպանելով Բլեդային՝ իշխում է միանձնյա։ 434–441 թթ, ենթարկելով ալաններին, օստգոթերին, հեպիդներին, հեռուլներին և շատ այլ ցեղեր՝ ստեղծում է հզոր ցեղային միություն, որը վերահսկում էր Հռենոս գետից մինչև Չինաստանի սահմանն ընկած տարածքները։ 436 թ. ջախջախում է Բուրգունդական առաջին թագավորությունը (իրադարձությունները նկարագրված են «Ասք Նիբելունգների մասին» միջնադարյան վիպերգության մեջ)։ 441 թվականից սկսում է պարբերական արշավներ Արևելյան Հռոմեական կայսրության մերձդանուբյան տարածքների վրա (Պաննոնիա, Դակիա, Մյոզիա), թալանում է Սերդիկա (ներկայիս Սոֆիա) և Սինգիդուն (ներկայիս Բելգրադ)քաղաքները։ 443 թ. (այլ տվյալներով 447 թ) Պարսկաստան և Հայաստան կատարած անհաջող արշավանքից հետո նախաձեռնում է լայնածավալ ներխուժում Բալկաններ։
  • Իտալացի նկարիչ Ռաֆայել Սանտի «Սբ. Լևոնի և Աթթիլայի հանդիպումը» որմնանկարը։
  • Լեգենդներ Աթիլլայի մասին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s