Վ․ Տերյանի բանաստեղծության վերլուծություն

  1. Վ. Տերյանի «Մթնշաղի անուրջներ» բանաստեղծական շարքից ընտրածդ 5 բանաստեղծությունները ձայնագրի՛ր  կամ տեսագրի՛ր: Կարող ես կազմակերպել տերյանական ընտանեկան ընթերցում:
  2. Շարքից 1-2-ը անգի՛ր սովորիր (պարտադիր չէ՝ քո ընտրած 5-ից որևէ մեկը սովորես, կարող ես «Մթնշաղի անուրջներ» շարքից այլ բանաստեղծություն ընտրել):
  3. Ընտրածդ 5 բանաստեղծություններից դո՛ւրս գրիր՝
  • շնչավոր և անշունչ գոյականներ
  • անձ ցույց տվող և իր ցույց տվող գոյականներ
  • հատուկ  և հասարակ գոյականներ
  • թանձրացական և վերացական գոյականներ

շնչավոր-ծաղիկ; անշունչ-աղբյուր, աստղ
անձ ցույց տվող-անցորդ, աղջիկ, քույր, կին; իր ցույց տվող-աստղ, աղբյուր, ծաղիկ, հանգրվան
հատուկ-Թափառական, Ցնորք;  հասարակ
թանձրացական-հանգրվան; վերացական-ցավ, երազել, աղմուկ

6. ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,
Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.
Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,
Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։
Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,
Որպես լուսնյակի ժպիտը տխուր.
Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—
Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,
Իմ լքված սրտի լուսե հանգրվան,
Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,
Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

Վերլուծություն

Վ․ Տերյանը պատմում է իր սիրելիի մասին։ Նա ասում է, որ այդ աղջիկը նման է իրիկնամուտի։ Տերյանը նրա ժպիտը նմանեցնում է լուսնակի ժպիտի։ Աղջիկը մոտենում եր որպես քույր, ոչ թե կին։

48. ԹԱՓԱՌԱԿԱՆ

Նորից կրթողնեմ քաղաքն աղմկոտ
Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ.
Անխոս կըմարի երեկոն աղոտ,
Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։

Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ,
Կզգամ համբույրը ուրիշ օրերի,
Լույս երազների գիշերը շքեղ
Սրտիս անծանոթ վայելք կբերի…

Հեռավոր մարղոց ցավերը կզգամ,
Կարկաչող ջրի լացը կըլսեմ.
Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ,
Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։

Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց,
Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ,
Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց
Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ…

49. ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ

Ձմռան գիշերն Է մեղմորեն ընկնում
Եվ մեծ քաղաքի դեմքը մշուշում.—
Ես դուրս եմ գալիս, փողոց եմ գնում
Եվ երկա՜ր, երկա՜ր մայթերն եմ մաշում։

Բարձր տների պատուհաններում
Պայծառ լույսերը հանգչում են մեկ-մեկ.
Ես արդեն ոչինչ չեմ մտաբերում,
Ւնձ համար չկա այսօր ու երեկ։

Կես գիշերն անցավ… Ես տուն չեմ գնում.
Երկար, անդադար մայթերն եմ մաշում.
Շրջում եմ անվերջ, երբեք չեմ հոգնում,
Ոչինչ չեմ հիշում, ոչինչ չեմ հիշում…

Լապտերը միգում մաղում է պաղ բոց,
Ես աննպատակ շրջում եմ անվերջ.
Ես լուռ անցնում եմ փողոցից փողոց
Ու մեղմ լալիս եմ ցուրտ մշուշի մեջ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s