Երկկենցաղներ

68.jpg
Ընդհանուր բնութագիր

Երկկենցաղներն առաջին ողնաշարավորներն են, որ ջրային կյանքից անցել են ջրացամաքայինի: Հայտնի է երկկենցաղների 3 կարգի 29 ընտանիքի 2600 տեսակ: Լինում են անոտ, պոչավոր և անպոչ տեսակախմբեր:

Բացի թոքային շնչառությունից երկկենցաղների կյանքում մեծ դեր ունի նաև մաշկային շնչառությունը, որն իրականանում է նրանց խոնավ մաշկի միջոցով:
Անպոչ երկկենցաղները, որոնցից են գորտերն ու դոդոշները, ծառագորտերն ու հրադոդոշները, անհամեմատ ավելի շատ են, քան պոչավորները:

Սննդառություն

Բոլոր հասուն երկկենցաղները գիշատիչ են: Նրանք սնվում են միջատներով, որդերով և փափկամարմիններով: Շերեփուկները սնվում են ստորջրյա բույսերով, որ կրծոտում են սուր, եղջրային ատամիկներով:

Զարգացում

Գարնանային արևից տաքացած գորտնկիթում զարգանում են սաղմերը, որոնցից շուտով դուրս են գալիս ձկների մատղաշներին շատ նման փոքրիկ շերեփուկներ: Վերջիններս ունեն երկար պոչ, իսկ ոտքերը դեռևս չեն երևում: Բայց երբ շերեփուկը մեծանում է, սկզբում երևան են գալիս նրա հետևի, ապա՝ առջևի ոտքերը: Խռիկներն անհետանում են, և տեսակների մեծամասնությունը սկսում է շնչել թոքերով, քիչ ավելի ուշ վերանում է նաև պոչը, և մեր առջև արդեն փոքրիկ մի գորտ է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s