Մարտի 30-ից մենք սկսեցինք աշխատել տեսադասով: Ինչպես բոլոր մարդիկ, արթնանալուց հետո՝ լվացվել, նախաճաշ և այլն: Այս օրերին ես արթնանում եմ ժամը 10-ին, իսկ երբ տեսադաս եմ ունենում ժամը 10-ին, արթնանում եմ 09:20: Ասեմ, որ շատ հետաքրքիր է անցնում տեսադասը, հանդիպում եմ թե ընկերներիս, թե ուսուցիչներիս: Ազատ ժամանակ կարդում եմ, մարզվում եմ, նաև ընտանիքիս հետ եմ անցկացնում: Դեռ ընտանեկան նախագծերի չեմ մասնակցել: Համացանցից կարդում եմ ուսուցիչներիս առաջարկած նյութերը: Կարդում եմ Վախթանգ Անանյանի «Սևանի ափին» գիրքը, շատ զվարճալի գիրք է, պատմում է իմ տարիքի երեխաների մասին: Ինչու ոչ, զբաղվում եմ նաև խոհանոցում, պատրաստում եմ՝ ինձ օգնում է մայրիկս: Օրս ավարտում եմ հաղորդում նայելով:
Շաբաթվա կատարած նախագծեր՝
Հայոց լեզու- Հայոց լեզու. Դերանուն
Գրականություն- Գորտը: Ռ. Ագուտագավա
Անգլերեն- Project «The ship of friendship»
Ռուսերեն-
Հանրահաշիվ, երկրաչափություն- կատարում եմ տետրի մեջ
Աշխարհագրություն- Բուսաբուծություն
Պատմություն-
Ֆիզիկա- Նյութերի «Մաքրության» որոշումը
Քիմիա- Հեռավար առցանց ուսուցում. մարտ ամսվա նախագծեր
Կենսաբանություն- Օձերի մասին, Երկկենցաղներ