«Հրեղեն ձին» բանահյուսական ժողովածու

Կարդացե՛ք «Հրեղեն ձին» բանահյուսական ժողովածուից բարբառային հեքիաթները։

Լույս տվող ձուն

Մի աղքատ կին է լինում, ունենում է մի որդի: Անտառից փայտ է բերում, կեսը վաճառում, մյուս կեսը իրենց է պահում, ու էտպես ապրում են։ Մի անգամ անտառից գալուց մի ձու է գտնում, այնպիսի ձու, որ լույս է տալիս։ Տանում է տուն մորը ցույց տալիս ձուն։
Մայրը շատ է ուրախանում, բայց տղան որոշում է տանել թագավորին տալ։ Մայրը դեմ է լինում, սակայն տղան չլսելով մորը տանում է թագավորի մոտ։ Թագավորի դուրը գալիս է, վեզիրին ասում է տղաին մի կոտ ոսկի տուր։ Վեզիրը տղաին տանում է դուրս մի ապտակ է տալիս ոսկու փոխարեն։ Վեզիրը թագավորին հարցնում է «Շատ ե՞ս ուրախացել, որ էտ ձուն բերել է։», թագավորը ասում է հա, վեզիրը շարունակում է հարց ու փորձ անել թե՝ «Էս ձուն ածող հավին էլ, որ բերի ինչքան կուրախանաս, չէ՞»․․․ Շարունակությունը կկարդաք դուք․․․

Բառարան

Քոլ-անտառ
Տեհել-տեսել
Դեպա-դեպի
Օթախ-սենյակ
Ղայդի-նման
Ազապ-չամուսնացած
Զիմ-բոլորը
Մինն է ա-ոչ մեկը
Աղաք-առջև
Ալավ-բոց, կրակ
Նի մտնել-ներս մտնել
Վերդի-որտեղ

Оставьте комментарий