«Բայ» խոսքի մաս

Վարժ. 208

Մեր կապիկը մի աֆրիկացուց ենք ձեռք բերում, որը վառ անհատականությամբ ու
յուրահատուկ հումորով օժտված մի էակ է: Ամեն օր նրան դուրս ենք տանում ու կապում
ծառին: Առաջին երկու օրը խելոք նստում է տան մուտքի մոտ, ու նրա կողքով
չընդհատվող հոսանքով անցնում են որսորդները, մեզ սննդամթերք բերող պառավ կանայք, խումբ-խումբ վազում են խխունջներ ու միջատներ բերող փոքրիկ տղաներ: Մենք ենթադրում ենք, որ այդ անդադար շարժումը կզվարճացնի ու կհետաքրքրի կապիկին: Այդպես էլ լինում է: Նա շատ շուտ գլխի է ընկնում, որ պարանի երկարությունն իրեն թույլ է տալիս թաքնվել բակի դռնակի մոտ, և օգտվում է դրանից: Հենց որ ոչինչ չկասկածող մի աֆրիկացի բակ է մտնում, կապիկն իսկույն դուրս է ցատկում դարանից ու բռնում խեղճի ոտքը: Հետն էլ այնքան սոսկալի ճղճղոց է գցում, որին նույնիսկ ամենապինդ նյարդերն ունեցող մարդը չի դիմանում:

Վարժ. 209

Ա. Մի խեղճ գյուղացի ծերացած և ուժատ եզ ունի ու չգիտի, թե ինչպես ազատվի բեռ
դարձած անասունից: Որոշեց տանել շուկա, ծախել: Եվ քանի որ առևտրի փորձ չունի,
դիմեց իր դրացուն.
-Եզս հալից ընկել է, ի՞նչ կլինի՝ օգնի՛ր, տանենք շուկա, ծախենք:
-Աչքիս վրա,- պատասխանեց դրացին:
Դրացին խոսքաշեն ու լեզվանի մարդ է, շուկայում սկսեց գովաբանել եզին:
-Ա՜յ եզը, լա՜վ եզը, է՜ս կողմն եկեք, մի էստե՜ղ նայեցեք: Հո եզ չէ, Աստված վկա, գոմե՛շ է,
գոմե՛շ…
Բ. Հավաքվում են մարդիկ, ու սա շարունակում է.
-Գիտե՞ք` ի՜նչ ուժեղ է, առանց զույգի գութան է քաշում: Էնքան խելոք է ու հեզ, որ կարող եք
հա՛մ բարձել, հա՛մ լծել:
Մարդիկ լսում են, քննարկում, ձեռք տալիս եզանը, բայց ամենից ուշադիր եզան տերն է
լսում: Լսում, լսում է, մեկ էլ դառնում դրացուն ու ասում.
-Չէ, ախպե՜ր, ես իմ ապրանքը չեմ ծախում: Որ էդքան լավն է, ես կբանեցնեմ, էլի՜:

Վարժ. 211

Մեր կյանքի մեջ աշխուժություն էր մտցնում մարդանման կապիկը՝ Չամլին, որն ամեն
առավոտ թեյ բերող սպասավորի հետ մտնում էր մեր ննջարանը: Մի ցատկով կտրում էր դռնից մինչև մահճակալս ընկած տարածությունը և թռնում մահճակալիս: Ի նշան ողջույնի`շտապ-շտապ համբուրում էր ինձ իր խոնավ շուրթերով ու հետո տնքտնքալով հետևում էր, թե ինչպես եմ կաթ, թեյ ու շաքար (հինգ գդալ) լցնում իր բաժակը: Բաժակն ինձնից վերցնում էր հուզմունքից դողդողացող ձեռքով, մոտեցնում շուրթերին ու խմում ահավոր մի ֆռոցով: Առանց դադար տալու ավելի ու ավելի էր բարձրացնում բաժակը, մինչև որ այն շուռ էր գալիս մռութի վրա: Դրանից հետո վրա էր հասնում մի երկար ընդմիջում: Չամլին սպասում էր, որ կիսահալված շաքարը հոսի իր լայն բացված բերանի  մեջ: Երբ համոզվում էր, որ բաժակի մեջ էլ ոչինչ չկա, խոր հոգոց էր հանում ու բաժակը վերադարձրեց ինձ՝ այն աղոտ հույսով, որ նորից կլցնեմ:

Վարժ. 212

Բարձր կրունկներով կոշիկներն առաջին անգամ երևացել են ուշ միջնադարյան Փարիզում:
Բայց կինն իր կրունկներն ինչո՞ւ …. (պիտի պահի, պիտի պահեր) բարձր ու մարմնի
ծանրությունը ոտքի թաթերի վրա … (պիտի դնի, պիտի դներ): Պատճառն այն էր, որ այն
ժամանակ Փարիզի փողոցները սալահատակված (չեն, չէին), և մարդիկ մի մայթից մյուսն
անցնելու ժամանակ …. (խրվում էին, խրվեցին, խրվել են, խրվել էին) ցեխի մեջ: Եվ ահա մի հնարագետ կոշկակար, որն իր համար … (հնարեց, հնարել է, հնարել էր) բարձր կրունկները, որոշեց մյուսների կոշիկներն էլ այդպես կարել:

Վարժ. 213

ա) Աշխարհի մեծածավալ հին գրքերից մեկը հայերեն «Մշո ճառընտիր» գիրքն է, որ …
(պատրաստեցին, պատրաստել են, պատրաստել էին) արջառի ու երինջի կաշվից: Դա
յոթանասունհինգ սանտիմետր լայնություն … (ունի, ուներ) և մոտ երեսուներկու
կիլոգրամ…(կշռում է, կշռում էր, կշռել է): Հայ գյուղացինրը մեծ գումարով փրկագնեցին
ձեռագիրը, երբ սելջուկները դա… (հափշտակել են, հափշտակում էին, հափշտակել էին):
բ) Միայն դինոզավրերն ու մյուս նախապատմական կենդանիները կարող էին տեսնել
հայտնի ամենահին երկնաքարի անկումը, որովհետև երեք հարյուր միլիոն տարի առաջ,
երբ դա…(ընկավ, ընկել է, ընկնում էր, ընկել էր), միայն նրանք …( թափառել են, թափառել
էին, թափառեցին, թափառում էին) ծառանման պտերների հսկա անտառներում:

Վարժ. 214

Անվավոր չմուշկները Լոնդոնում (հայտնագործվեցին, հայտնագործվել են): Առաջին
օգտագործողն էլ բելգիացի երաժիշտ Ժոզեֆ Մարլինը (եղավ, եղել է): Նա դրանցով (եկավ,
գալիս էր) պարահանդես ու ամբողջ երեկո (սահեց, սահում էր) չմուշկներով ու միաժամանակ ջութակ (նվագեց, նվագում էր):

Վարժ. 215

Երբ քամին (դադարում էր, դադարել էր), ալիքները (դառնում էին, դարձել էին) ավելի
սահուն ու զառիկող, նրանց բարձրությունը (փոքրանում էր, փոքրացել էր): Այդ
փոփոխությունները (կատարվում էին, կատարվել էին) աստիճանաբար, և ծփանք դարձած
ալիքները (շարունակում էին, շարունակել էին) իրեց ընթացքը մինչև ափ հասնելը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s