- Հերոսների բնութագրում, նկարագրում։
Խանում Ծովինար-հնարամիտ մայր էր նա
Սանասար և Բաղդասար- երկու տղաներն էլ շատ ուժեղ և խելացի էին։ Նրանք շատ էին սիրում իրնեց մորը՝ Ծովինարին
Գագիկ թագավոր-ծեր և լավ մարդ էր
Կռապաշտ Խալիֆան-չար, գոռոզ և մի փոքր վախկոտ - Կարդում ենք էպոսի առաջին՝ «Սանասար և Բաղդասար» ճյուղը:
- Անծանոթ բառերի, արտահայտությունների, տեղանունների բացատրություն, մեկնաբանում (Ահա էպոսի բառարանը, որտեղից կարող եք օգտվել, սա էլ էպոսում տեղանունների, վայրերի անունների բառարանը:)
Տեղանուններ
ԲԱՂԴԱԴ — քաղաք Միջագետքում
ԿԱՊՈԻՏԿՈՂ — կապայտ բերդ
ԿԱԹՆԱՂԲՅՈԻՐ — առասպելական աղբյուր
ՀԻԼԻ — վանքի անուն Ռշտունիքում
ՄԱՆՋԿԵՐՏ, ՄԱՆԱԶԿԵՐՏ — միջնադարյան բերդ-քաղաք, այժմ գյուղ
ԱԽՄԱԽՈԻ ՍԱՐ — սարի անուն է
ՍԵՎՍԱՐ — սար Սասունում
ԾՈՎԱՍԱՐ — սար Սասունում
ՄԱՐԱԹԿԱՋՈԻՐ — Տիգրիսի վտակը
ԾԾՄԱԿԱԿԻԹ — սար Սասունում
ՍԵՂԱՆՍԱՐ— սար Մուշի գավառում
ՄՍԸՐ— Եգիպտոս
Բառարան
ԶԻՆՔ — ինքը, իրեն
ԱՍՔԱՐ — զինվոր, զորք
ՔՈՇՔ — պալատ
ՋՈՒԱԲ, ՋՈՒՂԱԲ — լուր, համբավ
ԱՂԵԿ — լավ, գեղեցիկ
ՋՈԿ — առանձին
ՍԱՐԱՅ — պալատ
ՓԱՐԴԱ — վարագույր
ՔԵՌՄԵՐ — մորեղբայր
ՔԵՆԵ — քեզնից
ԽԴԱՄ — նաժիշտ
ՉՈՒՐ — մինչև
ՋՈՋ — մեծ
ՍԵՅՐ–ՍԵՅՐԱՆ — պտույտ, ման գալ
ՄԵՋԼԻՍ — դիվան, Ժողով
ԱԿՀԱՎ, ԱԿԱՀԱՎ, ԱԿԱՀԵՑ — կռահեց, իմացավ
ԼՄՆՑԱՎ — լրացավ
ՊԵԴԱՆԱԼ — մեծանալ, խոշորանալ
ՃԻԺ — երեխա
ՋՈՒԽՏ — զույգ
ԴՈ՞Ր — որտե՞ղ, ո՞ւր
ՓԱԹԻՇԱՀ — թագավոր, արքա
ՓԱԼԱՍԱՆՔ — անպետք
ԴԱՎԱ — ուղտ
ՉԱՓՐԱՐ — չափող
ԷԲԵՐ — բերեց
ԱԳՈՒԲԵ — խուրջին է պայուսակ
ԽԱՐՏԵՆ — խարտյաշ, շագանակագույն
ՀԱՎՈՒԶ — ավազան
ՊՂԼՈՐԻ ՓՈՂ — գալարափող
ՈԻՍՏ — որտեղից
ՆԻԱԹ — դեմքի խոժոռում, տխուր, թթված դեմք
ԶԷՆԵԼ — զոհել