«Սանասար և Բաղդասար» ճյուղի վերլուծություն

Без названия (1)Գագիկ թագավորը հարկ էր տալիս Բաղդադի կռապաշտ Խալիֆին: Խալիֆը լսում է, որ Գագիկ թագավորը մի սիրուն աղջիկ ունի՝ անունը Ծովինար խանում: Նա որոշում է նրան կնության առնել, բայց Հայոց թագավորը դեմ է լինում: Խալիֆը կռիվ է մղում Հայոց թագավորի դեմ: Ծովինարը որոշում է ինքնակամ դառնալ Խալիֆի կինը, որպեսզի չավերվի Հայոց երկիրը, և այդպես էլ անում է: Ծովինարը Հայոց լեռներում շրջելիս ծարավում է, և ասծուց ջուր է խնդրում: Աստված լսելով Ծովինարի խնդրանքը, նրա առջև մի մեծ աղբյուր է դուրս գալիս: Նա աղբյուրից մեկ լիքը և կես բուռ ջուր է խմում: Մեկնում է Բաղդադ, այնտեղ հղիանում է, ունենում երկու տղա՝ Սանասարը և Բաղդասարը, նրանք օրեցօր մեծանում և ուժեղանում են: Խալիֆան պայման է կնքում, որ եթե իրեն փրկեն կռվին, ապա ինքը կսպանի Սանասարին և Բաղդասարին: Բայց երկու եղբայրները մինչ այդ փախչում են, մի որոշ ժամանակ ապրում են սարերում: Հետո քիչ-քիչ հոգնում են այդ կյանքից, որոշում են գնալ թագավորների մոտ ապաստարան խնդրելու: Մի քանի թագավոր մերժում են նրանց, որովհետև իմանում են, որ Խալիֆայի տղաներն են: Մի թագավոր ընդունում է նրանց, բայց չիմանալով, որ եղբայրները ում տղաներն են: Անցնում է մի քանի ժամանակ, եղբայրները գնում են իրենց համար բերդ կառուցելու՝ մեծ-մեծ քարերով, իրենց հետ վերցնում են այդ թագավորի երկրից մի քանի տան բնակիչ, և այդ բնակիչների համար էլ են տուն սարքում: Եղբայրների բերդի անունը լինում է «Սասնա տուն»: Եվ տղաները որոշում են գնալ Խալիֆային սպանել: Սանասարը ծովում քնում է և երազ է տեսնում, արթնանում է, ծովի աղբնյուրից ջուր է խմում և ավելի ուժեղանում, գնում հեծում է Քուռկիկ Ջալալին՝ ձիուն, և գնում եղբոր հետ Բաղդադ: Այնտեղ կռվում են և սպանում կռապաշտ Խալիֆային:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s