Ինչ եմ կարդացել ամռան ըթացքում

Հունիսի սկզբից մինչ հիմա կարդացել եմ 6 գիրք, և շարունակելու եմ կարդալ: Վեց գրքերից ես բացահայտեցի և իմացա բազում հետաքրքիր բաներ: Եվ ես հավանեցի բոլոր չորս գրքերը յուրովի, իրենց արկածներով:

  1. Առաջինը գիրքը եղել է՝ Րաֆֆիի «Սամվել»-ը, ժանրը՝ պատմավեպ:
  2. Եկրորդը՝ Ջեկ Լոնդոնի «Սպիտակ Ժանիք»-ը գիրքը, ժանրը՝ արկածային վեպ:
  3. Երորրդը՝ Ա. Շիրվանզադեի «Քաոս»-ը գիրքը, ժանրը՝ սոցիալական վեպ:
  4. Եվ չորորդը՝ Ժյուլ Վեռնի «Տասնհինգամյա նավապետը», ժանրը՝ ծովային արկածներ, և «Սև Հնդկաստանը», ժանրը՝ գիտաֆանտաստիկ վեպ: Այս երկուսը գրված էին մեկ գրքում:
    Capture
  5. Հինգերորդ՝ Ժյուլ Վեռնի «20000 լյո ջրին տակ», ժանրը՝ արկածային և գիտաֆանտաստիկ։
  6. Վեցերորդ՝ Ժյուլ Վեռնի «Խորհրդավոր կղզի», ժանրը՝ ֆանտաստիկ վեպ։

«Սամվել» գրքի մասին

Պարսից արքա Շապուհը խաբելով Արշակ Բ-ին, պահում է Խուժիստանի Անուշ բերդում։ Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը ուրանում են հայոց կրոնը, և սկսում են ծառայել Շապուհին, իսկ Շապուհը Մերուժան Արծնունուն խոստանում է հայոց գահը, իսկ Վահան Մամիկոնյանին հայոց սպարապետության պաշտոնը։ Վահան Մամիկոնյանի որդին` Սամվելը իմանում է այդ ամենը և որոշում է եղբոր՝ Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է հորը, հայրենիքը դավաճանելու համար։ Իսկ հետո սպանում է մորը՝ հայ եկեղեցում պարսկական կրակ վառելու համար։

«Սպիտակ Ժանիք» գրքի մասին

Սպիտակ Ժանիքի հայրը գայլ էր, իսկ մայրը՝ Կիչին, կիսով չափ գայլ, կիսով չափ շուն։ Սպիտակ Ժանիքի հայրը շուտով զոհվում է լուսանի հետ կռվում։ Գայլուկը և մայրը մնում են մենակ։ Նրանք հանդիպում են Գորշ Ջրշունին, որը առաջ եղել է Կիչիի տեր, և Գորշ Ջրշունը նորից դառնում է Կիչիի տերը, նրան է պատկանում նաև գայլուկը, որին նա տալիս է Սպիտակ Ժանիք անունը։ Սպիտակ Ժանիքը ստիպված է լինում պաշտպանվել շների հարձակումներից, ստիպված է խստորեն հետևել մարդկանց կանոններին, որոնց նա համարում է աստվածներ:
Սպիտակ Ժանիքը բոլորի մոտ առաջացնում է ատելություն իր նկատմամբ, նա զարգանում է արագ։ Բնակավայրի տեղափոխման ժամանակ Սպիտակ Ժանիքը փախչում է, բայց, մնալով մենակ, զգում է վախ և միայնություն։ Հալածվելով դրանցից, նա փնտրում և գտնում է հնդկացիներին։ Սպիտակ Ժանիքը դառնում է լծկան շուն։
Մի անգամ՝ հարբեցնելով Գործ Ջրշունին, Սիրուն Սմիթը նրանից գնում է Սպիտակ Ժանիքի: Սիրուն Սմիթը Սպիտակ Ժանիքին դարձնում է իրական մարտիկ և կազմակերպում է շնային մարտեր։ Բայց բուլդոգի հետ մարտը քիչ էր մնում Սպիտակ Ժանիքի համար դառնար ճակատագրական։ Շանը փրկում է մի բարձրահասակ, երիտասարդ տղամարդ՝ եկվոր ինժեներ Ուիդոն Սքոթը։ Նա Սպիտակ Ժանիքին ազատում է մրցակցի մահացու բռնվածքից։ Այնուհետև շանը գնում է Սիրուն Սմիթից։ Այնուհետև նրա նոր տերը նրան տանում է Կալիֆորնիա։ Կալիֆորնիայում Սպիտակ Ժանիքը պետք է հարմարվի լիովին նոր պայմաններին և դա նրան հաջողվում է։ Կոլլի հովվաշունը, որն երկար ժամանակ զայրացնում էր նրան, վերջի վերջո դառնում է նրա ընկերուհին։
Սպիտակ Ժանիքը սկսում է սիրել Սքոթի երեխաներին, նրան դուր է գալիս նաև Ուիդոնի հայրը՝ դատավորը։ Գոտեմարտի արդյունքում շան մոտ առաջանում է ետին թաթի և մի քանի կողերի կոտրվածք։ Երկարատև ապաքինումից հետո Սպիտակ Ժանիքից հանում են բոլոր փաթաթանները և նա, որորվելով, դուրս է գալիս։ Եվ շուտով նրա և Կոլլիի մոտ հայտնվում են փոքրիկ ձագուկներ։

«Տասնհինգամյա նավապետը» գրքի մաիսն

Վեպում նկարագրվում է կետորսական «Պիլիգրիմ» առագաստանավի ուղևորների մասին, որի անձնակազմի բոլոր անդամները (հինգ նավաստի և նավապետը) զոհվել են կետի հետ գոտեմարտի արդյունքում։ Նավի վրա էին գտնվում տիկին Ուելդոնը, նրա փոքրիկ որդի Ջեկը, ազգական Բենեդիկտը (միջատաբան), սևամորթ դայակ Նենը, կրտսեր նավաստի Դիկ Սենդը և խոհարար Նեգորոն։ Անձնակազմի զոհվելուց հետո նավի պարտականությունները իր վրա է վերցնում Դիկ Սենդը։ Նավի ղեկավարմանը նրան օգնում են հինգ նեգրեր, որոնց փրկել էին խորտակվող նավից։ Այդ նեգրերն են՝ Բաթը, Օստինը, Ակտեոնը, Հերկուլեսը և ծեր Թոմը, նրանց հետ էր նաև Դինգոն՝ շունը: Նեգորոն, լինելով ստրկավաճառ, փոխում է նավի ուղությունը՝ կողմնացույցի տակ դրված մետաղական ձողի օգնությամբ և Բոլիվիայի փոխարեն «Պիլիգրիմը» ուղևորվում է դեպի Անգոլայի ափերը։ Ափին մոտ նավը վնասվածքներ է ստանում և ճանապարհորդները ստիպված են լինում ափ իջնել։ Ափ իջնելուց անմիջապես հետո Նեգորոն անհետանում է։ Շուտով ճանապարհորդները հանդիպում են ամերիկացի Հարիսին, որը առաջարկում է նրանց հասցնել ագարակ, որտեղ նրանց օգնություն կցուցաբերեն։ Ճանապարհորդները համաձայնվում են և ճանապարհ են ընկնում։ Միևնույն ժամանակ բացակայում են Հարավային Ամերիկային յուրահատուկ հինինային և կաուչուկային ծառերը։ Հարիսը այդ ամենը բացատրում է շփոթմունքով, անհայտ տեղանքով և այլն։ Վերջնական որոշիչ փաստ է դառնում Դիկի և Թոմի գտած կտրված ձեռքեր։ Դիկը վերջապես, սարսափով համոզվում է նրանում, որ իրենք ընկել են Անգոլա՝ «ստրկավաճառների և ստրուկների երկիր»։ Դիկը և Թոմը պատրաստվում են բռնել Հարիսին, սակայն նա առաջ է ընկնում և անհետանում։ Փոքրիկ ջոկատը մնում է անծանոթ և անհայտ տարածքում…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s