Իսահակ Նյուտոն


Իսահակ Նյուտոնը (25 Դեկտեմբեր 1642 — 20 Մարտ 1727) եղել է անգլիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, բնական փիլիսոփա, աստղագետ, աստվածաբան և ալքիմիկոս: Համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկը: Եղել է Լոնդոնի Թագավորական Ընկերության նախագահը 1703-1727 թվականներին: Նկարագրել է տիեզերական ձգողականության օրենքը և շարժման օրենքների միջոցով դրել է դասական մեխանիկայի հիմքը:

Նրա մասին Հետաքրքիր փաստեր

Նա չէր սիրում խորթ հորը

Նյուտոնն ուներ մեղքերի ցուցակ, որտեղ գրի էր առնում, թե ինչ մեղքեր է գործել մինչ տվյալ պահը։ Դրանցից մեկը եղել է հորն ու մորը տան մեջ այրելու սպառնալիքը։

Նորածին ժամանակ նա մահվան եզրին է եղել 

Նա վաղահաս ծնունդ է եղել և 11-15 շաբաթ շուտ է ծնվել։ Շատ փոքր է եղել և հնարավոր էր, որ չապրեր։

Խնձորի պատմությունն իրական չէ

Ըստ այն պատմության, որ Նյուտոնը խնձորի ծառի տակ նստած է եղել, երբ խնձորն ընկել է գլխին, սուտ է։ Նա պարզապես նայել է պատուհանից, երբ խնձորն ընկել է։ Անգամ որոշ գիտնականներ պդնում են, որ դա էլ է հորինված։

Նա կակազել է

Ինչպես շատ հանճարներ, Նյուտոնը ևս կակազել է։ Նրա նման են եղել նաև Ուինսթոն Չերչիլը, Չարլզ Դարվինը և այլք։

Նա հայտնել է աշխարհի վերջի ժամկետը

Նա հայտնել է, որ աշխարհի վերջը չի լինի ավելի շուտ, քան 2060թ.-ը։ Դրանով նա ցանկացել է վերջ դնել աշխարհի վերջի մասին բազմաթիվ կարծիքների, սակայն այդ թվականն արդեն իսկ բավական մոտ է։

Նա լավ քաղաքական գործիչ չէր

Որպես Ազգային Ժողովի անդամ՝ նա խոսել է մեկ անգամ՝ խնդրելով փակել պատուհանը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s