Գործնական քերականություն

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք-գիրկ, գիրթ, տանկ-տանձ, սանր-մանր, ծանր, մարագ-կարագ, նոր-քոր, բարդ-վարդ,
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Գառնուկը հուսահատությունից (մայում, բառաչում) էր:
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Ծանր ու հին փայտյա դուռը անընդհատ (ճռնչում, շառաչում) էր:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Այդ (եռանդուն, եռուն) ծերուկը զարմացնում էր բոլորին:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Արքայական (նժույգները, ձիերը)  սպասում են իրենց հեծյալներին:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:
Տղան տարբեր (հնարք, հնարանք) է գործածում աղջկա սիրտը շահելու համար:
3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – իրար լավ հասկանալ
Հազար մաղով անցկացրած – աներես
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ
Գլխին կրակ թափել – մեկի վրա սաստիկ բարկանալ
Կանաչ-կարմիրը կապել – տղային կամ աղջկան ամուսնացնել
Կոպեկի համար մեռած – ժլատ
Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել – տրորել
Փուշը մատից հանել – օգնել
Գրքի մի երեսը կարդալ — հարցին միակողմանի մոտենալ

4.Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Վարձու, կար-ազանց,  բարձրություն, անջրդի,  տա-տակ, բացօդյա, անզորություն,  դարբին, սիգապանծ,  սանդուղք, վարդապետ, խորդուբորդ,  կմաղք,  կցկտուր,  ճեպընթաց, դ-խոյական, ելևէջ, կեսօր, թա-ծոտ, օրիորդ, անբա-տ, հար-ավայր,

5.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց,  ամանոր,  նավասարդ, արփի, իղձ,  արգասիք, երազանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տխրություն:

6. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, ստոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր,  խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ:

7.Փակագծում  տրված բառերը տեղադրե’ք  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:
Ամռանը  նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ   փռված   պարտեզում,      որտեղից անցնում  էր  մեծ առուն. այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարից   և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի էր դառնում  գյուղի  տները  ու այգիները,  երդիկից  ելնող  ծխի  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   սլացող   հոգին   չէր  երկնչում  ոչ մի   խոչնդատի  ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց    սյուների նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   բարձրունքը   :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s