Բջիջը բուսական և կենդանական օրգանիզմների կառուցվածաքային և ֆունկցիոնալ միավոր է, որն ընդունակ է ինքնուրույն գոյություն ունենալ, ինքնավերարտադրվել և զարգանալ:
Բջիջները մանրադիտակային գոյացություններ են, ունեն մի քանի միկրոմետրից (բակտերիաներ) մինչև 10–50 միկրոմետր և ավելի մեծություն: Ըստ ձևի՝ լինում են գնդաձև, իլիկաձև, ձվաձև, մտրակավոր և այլն:
Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից:
Բջիջները բաժանվում են երկու խմբի՝ կորիզային և անկորիզ։ Մարդիկ, կենդանիները և բույսերը ունեն կորիզային բջիջներ, իսկ, օրինակ, բակտերիաները չունեն ձևավորված կորիզ։ Կորիզային բջիջները կոչվում են էուկարիոտ, անկորիզ բջիջները՝ պրոկարիոտ։ Պրոկարիոտ բջիջները կազմությամբ համեմատաբար ավելի պարզ են, քան էուկարիոտ բջիջները։