Քիմիական կապի տեսակներ

Քննարկվող հարցեր՝

  1. Որն է կովալենտային կապը և նրա տեսակները`ոչբևեռային և բևեռային
  2. Իոնային կապ
  3. Մետաղական կապ
  4. Ջրածնական կապ                       

Քիմիական միացությունների մոլեկուլները որոշակի հաջորդականությամբ  միմյանցկապված ատոմների համախումբ են: Նյութերի քիմիական  հատկությունները պայմանավորված են քիմիական կապերի տեսակով, կապ առաջացնող ատոմների բնույթով և  մոլեկուլում դրանց փոխազդեցությամբ: Հին ժամանակներից սկսած՝  գիտնականները փորձում են պարզել, թե ինչպես են կառուցված նյութերը, ինչպես և ինչու են ատոմները միանում, և ինչ ուժեր են նրանց միմյանց մոտ պահում: XX դարում ֆիզիկոսները պարզեցին, որ ատոմները կապվում են  էլեկտրական լիցք ունեցող մասնիկներով` արտաքին էներգիական  մակարդակի էլեկտրոններով, որոնք ձգվում են կապվող ատոմների դրական միջուկների կողմից: Հետևաբար, ատոմները կապող ուժերը էլեկտրական  բնույթի են: Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական  կապ:Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների  միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Քիմիական  կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի  անջատումով: Այդ էներգիան կազմում է 40-ից մինչև 1000 կՋ/մոլ: Էներգիայի այդպիսի լայն միջակայք հնարավոր է տարբեր  փոխազդեցությունների պատճառով, որոնք ներկայումս հիմնականում  դասակարգվում են որպես կովալենտայինիոնային և մետաղային կապեր:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև: Կովալենտային է կոչվում այն քիմիական կապը, որն առաջանում է երկու  ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով: Կապը, որն  առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային   զույգերով, որոնք կապված են երկու միջուկների (կենտրոնների) կոչվում է  կովալենտային ոչ բևեռային: Քիմիական միացության մոլեկուլում կապն  իրականացնող էլեկտրոնային զույգը դեպի իրեն ձգելու ատոմի  հատկությունն անվանվում է էլեկտրաբացասականություն (ԷԲ): Նույն  էլեկտրաբացասականությունն ունեցող ոչ մետաղների ատոմների միջև  ընդհանուր էլեկտրոնային զույգով առաջացած կապը կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Կովալենտային բևեռային է կոչվում այն քիմիական կապը,  որն առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև՝ դեպի առավել  էլեկտրաբացասական տարրի ատոմը շեղված  էլեկտրոնային զույգի  միջոցով: Մետաղային կապը առաջանում է մետաղների ատոմների միջև: Իոնային կապը առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:Իոնային է անվանվում այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների  միջև գործող էլեկտրաստատիկական ձգողության ուժերի շնորհիվ:
Իոնները  լիցքավորված մասնիկներ են, որոնք առաջանում են չեզոք ատոմներին  էլեկտրոն միանալիս կամ էլեկտրոն տրամադրելիս: Իոնային  միացությունները համեմատաբար սակավաթիվ են: Արժե հիշատակել, որ  դրանց թվին են դասվում ալկալիական ու հողալկալիական մետաղների (I և Il խմբերի գլխավոր ենթախմբերի տարրերի) օքսիդներն ու հալոգենիդները: 

 Տնային

Հարցեր ինքնաստուգման համար
Հարցերը տես այստեղ՝

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s