Գործնական աշխատանք, 29.10

Հայերենի երկհնչյունները

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայր, մայր, գայլ
  • յա- մատյան, կյանք, ոսկյա
  • ույ- լույս, բույն, գույն
  • յու-բյուր, առյուծ
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթ, յոդ
  • եյ- թեյ, Սերգեյ
  • յի- տնային, խաղայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

Առաջադրանքներ՝

  1. Տրված բառերում ընդգծիր երկհնչյունները, շարքը ավելացրու ևս 10-ը բառով:

Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:

  1. Կազմիր բառեր:

ակն+բույժ,  անասուն+բույծ, մարդ+խույս, բազում+ճյուղ, բյուր+ակն, սյուն+շար:
Ակնաբույժ, անասնաբույծ, մարդախույս, բազմաճյուղ, բյուրակն, սյունաշար:

  1. Գտիր տրված բառերի հոմանիշները:

կոտոշ-եղջյուր (պոզ), իրար-միմյանց, հոտ-բույր, երկնագույն-երկնաթույր:

  1. Ընտրիր և լրացրու համապատասխան բառը՝ բյուրսույնսյունբույր:

Սույն թվի ապրիլ ամսին մասնակցեցինք օլիմպիադայի:

Տաճարի մեկ սյունը դեռևս կանգուն էր:

Ծաղիկների բույրը լցրել էր սենյակը:

Արագածը բյուր աղբյուրների լեռ է:

  1. Արտագրիր և լրացրու երկհնչյունները՝ այյա, յույե:

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը՝ Կորյունը, գրել է իր ուսուցչի կյանքի պատմությունը: Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում: Նրա  հայրը Վարդանն էր, իսկ մոր մասին տեղեկություններ չկան:
Մեսրոպը կրթություն ստացել է հունական դպրոցում: Հետո շրջել է Հայաստանով մեկ, ժողովրդի համար կարդացել է Աստվածաշունչ մատյանը և թարգմանել հայերեն: Նա հասկացել է, որ հայը պիտի իր գիրն ունենա, կարդա և գրի մայրենի լեզվով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s