Ողնուղեղի մակերեսը պատված է գորշ նյութով, որի տակ գտնվում է սպիտակ նյութը, իսկ վերջինիս խորքում կան գորշ նյութի կուտակումներ` ենթակեղևային կենտրոններ: Կեղևի ընդհանուր մակերեսը մոտ 2200 սմ² է, այն ծալքավոր է, կան մեծ թվով գալարներ, ակոսներ: Յուրաքանչյուր կիսագունդ խորը ակոսներով բաժանված է 4 բլթերի` ճակատային, գագաթային, ծոծրակային և քունքային:Կեղևում տարբերում են զգայական, շարժողական, լսողական, տեսողական, համի, հոտառական, ճաշակելիքի գոտիներ:
Մեծ կիսագնդերի նշանակությունը
Գլխուղեղի մեծ կիսագնդերը կարգավորում են օրգանների ու նրանց համակարգերի փոխհամաձայնեցված գործունեությունը, ապահովում օրգանիզմի ու արտաքին միջավայրի փոխհարաբերությունը, մարդու և բարձրակարգ կենդանիների վարքագիծը, նրանց անհատականությունը։ Եթե չլինեին մեծ կիսագնդերը, ապա մենք չէինք կարող կարգավորել մեր մարմինը՝ ձեռքերը, ոտքերը: Չէինք կարող տեսնել, լսել, ընկալել նոր ինֆորմացիան: