Հետաքրքիր թեմաներ
2.Կարդում ենք Ընթերցանության ցանկ/8-րդ դասարան/;
3.Ուսումնասիրության թեման
«Հետաքրքիր բացահայտումներ զիվորական մեկ ատրիբուտի մասին»
«Իմ հերոսը»-
ա. նախ սահմանիր՝ ով է հերոսը
բ. ընտրիր պատմական կերպարներից մեկին, ով քեզ համար հերոս է
Ես ընտրում եմ Մոնթե Մելքոնյանին
գ. պատմիր այդ անձի մասին
1980 թվականից անդամագրվելով Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին՝ կարճ ժամանակում դարձել է նրա ղեկավարներից մեկը։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի Վան ռազմագործողությունը:
22 տարեկանում լիովին տիրապետում էր հայերենին, անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։
1991 թվականին գալիս է Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էին հայ-ադրբեջանական զինված ընդհարումները։ Հիմնում է «Հայրենասերների» ջոկատը։ Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը և հարևանները» գիրքը։ Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո մականունով։ Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992 թվականին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը։
ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։
դ. հիմնավորիր ինչու ես համարում նրան հերոս
Ես նրան համարում եմ հերոս, որովհետև նա կռիվ է տվել թշնամու դեմ իր ամբողջ կյանքում:
Թարգմանություն
«Հետաքրքիր փաստեր տարբեր երկրների, տարբեր դարաշրջանների բանակների, զենքերի մասին»/այս թեմայի շրջանակներում կատարիր թարգմանություն օտարալեզու աղբյուրներից/