
Տարածք՝ 552 հազ. կմ2
Բնակչույթուն՝ 63,6 մլն մարդ
Մայրաքաղաք՝ Փարիզ
Պետական կարգ՝ նախագահական հանրապետություն
- Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը:
Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաշխարհագրական դիրք: ՏԱԴ-ի բնորոշ գծերն են.
ա) հարմար հարևանային դիրքը: Նրա գրեթե բոլոր հարևանները Եվրամիության անդամ զարգացած երկրներ են:
բ) Երկու անգամ ավելի երկար են ծովային, քան ցամաքային սահմանները: Ատլանտյան օվկյանոսի և նրա մասը կազմող Միջերկրական ծովի հետ սահմանակցումը հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին:
գ) Տարանցիկ դիրքը, քանի որ այստեղով են անցնում Միջերկրական ծովից դեպի Հյուսիսային ծով և Իսպանիայից դեպի Իտալիա ու Եվրոպա այլ երկրներ անցնող կարևոր ճանապարհները: - Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:
Մակերևույթի համեմատաբար հարթ բնույթը, բարենպաստ կլիմայական պայմենները և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը լավ նախադրյալներ են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար: - Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:
Մեծ է ֆրանսիական ժողովրդի ներդրումը համամարդկային արժեքների ստեղծման, համաշխարհային գիտության ու մշակույթի զարգացման գործում: - Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
- Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։
