Գործնական քերականություն

Թավ գրված բառերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը ազատվում է անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով ընթանում է հովտով:
Կեսգիշերին հոլիկում զարթնում եմ գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր շողշողուն աստղերով նայում է հոլիկից ներս, սառը քամին սաստիկ պոռթկումներով հարձակվում է, և թվում է, թե գետն է սպառնագին հարձակվում մեր կացարանի վար: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա վախեցնում է քեզ. հանկարծ քշի հոլիկը: Չքնաղ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ նշմարվում են ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ Ննջում են: Իսկ կողքին, քամուց ճոճվող եղեգները մեկ-մեկ թեքելով, խուլ ձայնով քարերն է տեղաշարժում ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է փռում չորս կողմը: Մթության մեջ ստվերագծվում են արծաթազօծ լեռնագագաթները:

Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:

1. Բանակ, քույր, ոստյուն, ամառ, գյուղացի, աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, սահնակ:
2. Եղբայր, վարք, շաբաթ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, վաղորդայն, ոտք:
3. Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4. Հնձվոր, թափոն, էտոց, նախորդ, երաժիշտ, խաղող, դիմակ,  թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:

Բառաշարքում ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:

Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալպսպղալ:
Աշխուժանալ, կազդուրվել, բուժվել, առողջանալ, ապաքինվել:
Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:
Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել, ընծայել:
Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:
Մեկեն, կրկին, նորից, դարձյալ, վերստին:
Միայն, զուտ, սոսկ, լոկ, գեթ:

Բառաշարքում առանձնացնել հականիշ բառերի 6 զույգ և գրել կողք կողքի:

1. Մերժում-հաստատում
հանուն-ընդդեմ
հաճելի-անդուր
մարմանդ-թեժ
նուրբ-կոշտ
ձեռքբերում-կորուստ
2. Հնամենի-նոր
ուժեղ-թույլ
չնաշխարհիկ-տգեղ
մերձավոր-հեռավոր
անզոր-ուժեղ
սնամեջ-լեցուն
3. Պղտոր-վճիտ
փութկոտ-դանդաղկոտ
առաքինի-անամոթ
իմաստուն-իմաստակ
ծավալուն-սեղմ
համերաշխ-գժտված
4. Հակիրճ-ծավալուն
ձեռնտու-անշահավետ
հմուտ-անվարժ
կարծր,
հզոր,
անտեղյակ-իրազեկ

Տրված բառերում ընդգծել վերջածանցները:
Նախատինք, կեղծավոր, ձախորդ, նախօրե, կեղտոտ, հեղձուցիչ,  շարժասանդուղք, խեղդուկ, մաղթանք, դշխուհի (թագուհի), զմրուխտյա, բաղձալի, Ջավախք,  նողկալի, թխվածք, ելուստ,  ողբերգակ, դրախտային, սանդղահարթակ, գնացք, գանձանակ, այգեպան, իշխանավոր, թռչնակ, արծաթե, գիտուն, սովորական, շաբաթօրյակ, վախկոտ, լեզվանի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s