
Կառլ Գաուսը ծնվել է 1777 թվականի ապրիլի 30-ին:
Գաուսի անվան հետ են կապված հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի բազմաթիվ հասկացություններ։ Նա 1795 – 1798 թթ. սովորել է Գյոթինգի համալսարանում, իսկ 1807 թ. եղել է այդ ամբիոնի վարիչ և Գյոթինգի աստղադիտարանի տնօրեն։ Նա առաջիններից մեկն է հանգել ոչ Էվկլիդեսյան երկրաչափության անհրաժեշտության գաղափարին։ Հանրահաշվի, թվերի տեսության, դիֆերենցիալ տեսության, մաթեմատիկական ֆիզիկայի ոլորտներում հայտնի են Գաուսի բաշխում, Գաուսի թեորեմ, Գաուսի հաստատուն, Գաուսի սկզբունք, Գաուսի կորություն, Գաուսի մեթոդ, Գաուսի օրենք, Գաուսի ուղիղ, Գաուսի բանաձև և այլ սկզբունքներ ու հասկացություններ։