Գոյականի հոլովումը

Հոլովումը գոյականի փոփոխման ձևն է։ Հայերենում գոյականները երկու ձևով են հոլովվում։ Առաջինը հոլովիչներով, որոնք ավելանում են բառի վերջից, այդ հոլովումը կոչվում է արտաքին, իսկ երկրորդը` բառի ներսում և կոչվում է ներքին հոլովում: Բառի հոլովումը որոշելու համար, այն պիտի լինի եզակի թվով և ստանա սեռական հոլով։
Արտաքին հոլովումներն են` ի, ու, ան, ոջ, վա, ց։
Ի հոլովման պատկանում է բառերի մեծ մասը, և դա համարվում է ընդհանրական։ Օրինակ` սովորող-սովորողի:
Ու հոլովման սովորաբար պատկանում են ի-ով վերջացող բառերը, օր` գինի-գինու, այգի-այգու, մատանի-մատանու։ Ի հոլովման են պատկանում մարդ, ամուսին, անկողին բառերը:
Ան հոլովման սովորաբար ենթարկվում են այն միավանկ գոյականները, որոնք հոգնակիում ներ վերջավորություն էին ստանում և ում-ով վերջացող գոյականները։
Ոջ հոլովման ենթարկվում են ազգակցական կապ ունեցող բառերը, նաև ընկեր և տեր բառերը։ Օր.` քրոջ, սկեսրոջ, ընկերոջ։
Վա հոլովման ենթարկվում են ժամանակ ցույց տվող բառերը։Օր.` տարի-տարվա, օր-օրվա, ամիս-ամսվա։
Ց հոլովման ենթարկվում են հավաքականություն ցույց տվող գոյականները։Օր.` Արմենենք-Արմենենց։Ներքին հոլովման երկու ձև կա։ Մեկը, որ վերջին ձայնավորը փոխվում է ա-ի, մյուսը` օ-ի։Օր.` տուն-տան, խաղաղություն-խաղաղության, անկյուն-անկյան, հայր-հոր, մայր-մոր, եղբայր-եղբոր։
Մնացած բոլոր հոլովումները, որոնք այս օրինաչափություններին չեն ենթարկվում, կոչվում են այլաձև հոլովումներն։ Օր.` աղջիկ-աղջկա, դուստր-դստեր, սեր-սիրո։
Սրանցից բացի՝ կան նաև հոլովման զուգաձևություններ, օրինակ` հուսո-հույսի, լուսո-լույսի, սգո-սգի, պատվո -պատվի, հանգստյան-հանգստի,  կորստյան-կորստի

Առաջադրանքներ

1.Կազմիր տրված գոյականների սեռական հոլովաձևերը:
Ապարանք, ամառ, տարի, հարսնաքույր, ձի, ընկերուհի, կնքահայր, աղջիկ, բնություն, մարդիկ, կանայք, մորաքույր, գործընկեր, ամուսին, ամպ, լեռ, այգի, տանտիկին, օգնություն, աշուն, սեր, կորուստ, գառ, ցերեկ, Արամենք, մարդ, ամուսին:

2.Կազմիր բառակապակցություններ`ընդգծելով հոլովական  զուգաձևությունները:
(Շուշի)ազատագրում, (Շուշի)կոլոլակ
(սուգ)մեջլինել, (սուգ)թափոր
(անկյուն)գագաթ, (անկյուն)խանութ
(Լոռի)մարզ, (Լոռի)բնություն
(ձյուն)փաթիլ, (ձյուն)պես ճերմակ
(հեռացում) խոսքեր, (հեռացում) հրաման
(մահ)չափ, (մահ)մասին: 

3. Գոյականները խմբավորել ըստ հոլովումների։
Քաղաք, սյուն, երկիր, գինի, ժամ, ուրախություն, հայր,  բեռ, հորաքույր, դուռ, փողոց, լեռ, սիրտ, ամիս, անկյուն, կնքամայր, ձյուն, գործընկեր, ցասում, գիշեր, գարուն, գրիչ, շուն, ձուկ, բարդի, հորեղբայր, կալվածատեր, շարժում, պատանի, կին, Վարդանանք, խաղող, զարգացում,  խնձորենի, Սահակենք։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s