Ճամբարը սկսեցինք մեծ ակտիվությամբ և այդպես էլ ավարտեցինք, սակայն կար մի փոքր տխրություն, որովհետև ավարտվեց մեր հեքիաթային օրերը: Ճամբարի 3 շաբաթվա ընթացքում «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակում հյուրընկալել ենք շատ հյուրեր, և ներկայացրել ենք տարատեսակ քիմիական և ֆիզիկական փորձեր:
Այցելել ենք սահադաշտ՝ ընկեր Նունեի ջոկատի հետ միասին: Այդ օրը շատ հագեցած էր, ինձ համար մի փոքր դժվար, քանի որ ես սահել չգիտեի, բայց իմ ընկերները ինձ օգնեցին: Մեկ անգամ այցելել ենք Մեդիկենտրոն և դիտել աստղերի և մոլորակների մասին ֆիլմ: Ունեցել ենք ռադիոտեխիկայի դասեր՝ ընկեր Հայկազի հետ:
Խոհանոցում եղել ենք երկու անգամ, և այդ երկու անգամն էլ պատրաստեցինք համեղ պիցցա: Ես և իմ ընկերուհին՝ Նարեն, ընկեր Գայանեի ջոկատի հետ գնացել էինք Լեռնանիստ, որտեղ անցկացրեցինք շատ լավ ժամանակ: Մի փոքր ցուրտը մեզ չխանգարեց հիանալի ժամանակ անցկացնել, վերջում վերեդառնալուց առաջ թեյեցինք, մեկ անգամ ևս սահեցինք և վերադարձանք հոգնած, բայց հիանալի տրամադրությանբ:
Եվ այսպես մենք անցկացրեցինք մեր 3 շաբաթը, որը անցավ մեկ ակնթարթում: