Ածական, գործնական աշխատանքներ

  1. Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

2. Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը ագույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գունավոր, զարդանախշ, մեծ
այգի-ծաղկաշատ, կանաչ, մաքուր
ծաղիկ-դեկորատիվ, բուրավետ, փշոտ
գիրք-հաստ, հետաքրքիր, ուսուցողական
գորգ-հնամյա, նկարազարդ, հայկական
երկիր-զարգացած, արդյունաբերական


4. Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:

Անտուն, անիմաստ, անգույն, դժգույն, ոսկյա, ոսկեղեն, երկաթյա, երկաթեղեն, գունատ, անհամ, գունեղ, համեղ:

7. Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:
Վստահել-վստահելի
համակրել-համակրելի
բացատրել-բացատրական
դյութել-դյութիչ
գրավել-գրավիչ
հուզել-հուզիչ
բարկանալ-բարկացկոտ
վախենալ-վախկոտ
ամաչել-ամաչկոտ
պարծենալ-պարծենկոտ

8. Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:
Յոթ գյուխ ունեցոդ-յոթգլխանի
երկու երես ունեցող-երկերեսանի
երկու փող ունեցող-երկփողանի
եռանդով օժտված-եռանդուն
շատ բուրդ ունեցոդ-բրդոտ
գույն ունեցող-գունավոր
թևեր ունեցող-թևավոր
մեծ ուժ ունեցող-ուժեղ
երեք տարի (ամ) տևող- եռամյա
տասը տարեկան-տասնամյա

9. Կետերը փոխարինի՛ր ածականակերտ ածանցներով:

Անկենդան, դժկամ, չխոսկան, հայրական, կիսատ, փառավոր, վայրենի, աղի, արևելյան, երևանյան, ընկերական, կծու, ազդեցիկ, թրթռուն, հնչուն, շաչուն, խոհուն, դողդոջուն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s