Հունվարի 11-17. Առաջադրանք 2

Առաջադրանք 2

Դասարանական-Միջազգային հարաբերությունները/ XVII դար- XIX դարի առաջին կես// 61-65/

Պատմել Նոր ժամանակների համաշխարհային մշակույթի մասին:

  • Թվարկել Նոր ժամանակների կրթական ձեռքբերումները:
    Գերմանական պետությունների մեծ մասում դեռևս XVIII դարում գործում էր պարտադիր տարրական ուսուցումը։
    Ֆրասիայում ստեղծված ճյուղային ակադեմիաները դարձան գիտության կարևոր կենտրոններ։
    Անգլիայում, եկեղեցու իշխանության տակից դուրս գալուց հետո բացվեցին դպրոցներ։
    ԱՄՆ-ում տարրական և միջնակարգ դպրոցների համակարգ ստեղծվեց։
    Ռուսաստանում ստեղծվեցին բարձրագույն մասնագիտական դպրոցներ։
  • Ներկայացնել Նոր ժամանակների գիտության առանձնահատկությունները:
  • Մի համալսարանի մասին պատմություն /տեսաֆիլմ/:
    Քեմբրիջի համալսարանը հիմնադրվել է 1209 թվականին և համարվում է ներկայումս գործող աշխարհի երրորդ ամենահին համալսարանը, և անգլալեզու երկրորդ ամենահին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանից հետո։ Որոշ փաստեր վկայում են, որ համալսարանը հիմնադրվել է մի խումբ գիտնականների կողմից, ովքեր հեռացել են Օքսֆորդի համալսարանից։ Երկու հնամենի համալսարանները շատ ընդհանրություններ ունեն և երբեմն միասին անվանվում են ՕքսԲրիջ։ Թեև Քեմբրիջի համալսարանը հիմնադրվել է 1209 թվականին, սակայն նրա համալսարանական տիտղոսը հաստատվել է շատ ավելի ուշ։ 1231 թվականին Բրիտանիայի արքա Հենրի III-ը պաշտոնապես հաստատեց համալսարանի գործունեությունը, իսկ երկու տարի անց Գրեգորիս IX Հռոմի պապը համալսարանի վերաբերյալ ընդունեց հատուկ դեկրետ։
    Ջոն (Իոանն) XXII Հռոմի պապը միայն 1318 թվականին պաշտոնապես ընդունեց համալսարանի գործունեությունը, բայց այդ ժամանակ կրթահամալիրն արդեն լիովին ձևավորված ուսումնական հաստատություն Էր։
  • Մի երգահանի մասին պատմություն /տեսաֆիլմ/:
    Լյուդվիգ վան Բեթհովենի պապը նվագել է ջութակ, եղել երգիչ և երգչախմբի ղեկավար, հայրը նույնպես երգել է, եղել որդու երաժշտության առաջին ուսուցիչը: Բեթհովենը վաղ տարիքից նվագել է կլավեսին, երգեհոն, ջութակ, ֆլեյտա: 1778 թ-ին Քյոլնում առաջին անգամ հանդես է եկել համերգով: 1781 թ-ից աշակերտել է նշանավոր երաժիշտ, երգեհոնահար, մանկավարժ Քրիստիան Գոտլոբ Նեֆեին, 12 տարեկանում գրել է առաջին ստեղծագործությունը: 1787 թ-ին Վիեննայում կոմպոզիցիայի դասեր է առել Վոլֆգանգ Մոցարտից, ավելի ուշ` Յոզեֆ Հայդնից և Անտոնիո Սալիերիից, 1789 թ-ին փիլիսոփայության դասախոսություններ է լսել Բոննի համալսարանում: 1792 թ-ից մշտապես բնակվել է Վիեննայում. նա հռչակվել է որպես դաշնակահար, ապա՝ կոմպոզիտոր: 27 տարեկանում Բեթհովենը կորցրել է լսողությունը: Չնայած ծանր հիվանդությանը, որ սահմանափակել էր նրա համերգային ելույթները, կոմպոզիտորն ստեղծել է կատարյալ և ոգեշունչ գործեր՝ հարազատ մնալով «պայքարի միջոցով դեպի հաղթանակ» իր նշանաբանին:
  • Մի գիտնականի մասին պատմություն /տեսաֆիլմ/:
  • Մի նկարչի պատմություն /տեսաֆիլմ/:
  • Նոր դարերի մարդկանց՝ առօրյա հոգսերը, կենցաղը, հագուստը /տեսաֆիլմ/:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s