Ածական անուն, գործնական աշխատանքներ

Տրված բառերով կամ նրանց բառակազմական հիմքերով կազմել նախածանցավոր և վերջածանցավոր ածականներ:
Նրբիկ, ողբալի, քաղաքական, կարմիրավուն, ուժեղ, հրեղեն, թխծալի, աղետալի, բուրավետ, փառավոր, պողպատյա, ածան, հարմարավետ, արևմտյան, վախկոտ, մեղմիկ, համեղ, վճարովի, պոչատ, վստահելի, անլեզու, գրավիչ, զրնգուն, ձևավոր:

Հետևյալ բառակապակցություններից կազմել ածականներ և դրանք գործածել գոյականի հետ:
Վեճ հարուցող-վեճահարույց
հյուրին մեծարող-հյուրամեծար
միշտ բխող-մշտաբուխ
սիրտ կեղեքող-սրտակեղեք
լուրջ մտածող-լրջմիտ
բույնն ավերված-բնավեր
աշխարհով մեկ սփռված-աշխարհասփյուռ
նոր տնկված-նորատունկ
զարդերով նախշված-նախշազարդ
երկնքի մեջ մխրճված-երկնամուխ

Լրացնել  հետևյալ առածների ածականները` դրանք ընտրելով տրվածներից:
Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, լավ, ոսկե:

Լեզու կա անուշ է, լեզու կա` լեղի:
Արդար յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը զորավոր  կլինի:
Ծանր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ  տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում էլ կհնձի, սարում էլ:
Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ լրացնել հականիշ ածականները:
Ջահելի աչքով աղջիկ առ, ահելի աչքով` ձի:
Գիտունի հետ քար քաշիր, անգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը`կարճ:
Թոկի երկարն է լավ , խոսքի` կարճը:
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը` փոքրին:
Փորձված թանը անփորձ  մածունից լավ է:
Սև սիրտ, սպիտակ ատամ:
Մինչև հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժան չկա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s