169. Փոխի՛ր թվականների գրության ձևը:
Բրազիլացի մի դերվիշ կարողացավ հարյուր տասնհինգ օր սոված մնալ:
Տասնիններորդ դարի երրորդ քառորդին պեղումներն ավարտվեցին:
Ամբողջ տասնյոթերորդ դարի ընթացքում իսպանացիներն արտահանեցին ինկերի հարստությունը:
Տաճարները հարյուրական տարում էին կառուցվել:
Արկածախնդիր նավապետն այդ ժամանակ տարեկան յոթ-ութ հազար տոննա գուանո (թռչնաղբ) էր վաճառում:
Միայն Չինչա կղզում (Պերու) հինգից տասը միլիոն ջրագռավ կար:
Ամենամեծ որսը կատարվեց հազար ինը հարյուր եռեսունութ 1938 թվականին, երբ խփվեց ավելի քան հիսունչորս հազար կետ:
170. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:
Ութ տարում երեսունինը անգամ քննություն է հանձնել:
Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:
Բոլոր երեխաներին վեց-վեց մատիտ տվեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:
1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:
Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան: