Փետրվարի 8-14

Առաջադրանք 2

Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/

Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
    Հայաստանի ազատագրության համար պայքարն ավելի արդյունավետ մղելու համար անհրաժեշտ էր քաղաքական կազմակերպվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ ազատագրական խմբակների հնարավորությունները սահմանափակ էին։ Սկսվեց խմբակների և միությունների միավորման գործընթաց, որն էլ հանգեցրեց ազգային– քաղաքական կուսակցությունների առաջացմանը։ Կուսակցությունների ձևավորմանը մեծապես նպաստեց նաև Հայկական հարցի միջազգայնացումը, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում հեղափոխական, ժողովրդավարական ու ազգայնական շարժումների ծավալումը:
  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե /ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/:
    Հրայր Դժոխք— (Ուրվական, Արմենակ Մամբրեի Ղազարյան, 1864, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն — 1904, Սանասունք, Բաթմանի մարզ, Թուրքիա), հայդուկապետ, ռազմական տեսաբան, Հայոց ազատագրական շարժման ղեկավարներից։ Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ։ Սկզբում կարճ ժամանակով եղել է Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամ:
    Տարել է կազմակերպչական գործունեություն։ Առաջնորդվելով ՀՅԴ 2-րդ ընդհանուր ժողովի որոշումներով` փորձել է կասեցնել ֆիդայական կռիվները և կազմակերպել միասնական ապստամբություն։
    1890 թվականից մասնակցել է հայ ազատագրական շարժումներին։ 1891-1894 թվականներին Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից էր։ Նրա ցուցումներով էր կռվում Գևորգ Չաուշը: Աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893), որտեղ ապահովել է հայերի փայլուն հաղթանակը։
    1893 թվականին Հնչակյան կուսակցության անդամ էր։ Նրա գործընկերներն էին հանրահայտ հնչակյաններ Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան) և Միհրան Տամատյանը։
  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»:
    Հայաստանի Հանրապետության բանակի սպայական կազմը հիմնականում ռուսական զինվորական գիմնազիաներ ավարտած, Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած կադրեր էին։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1917 թվականի դեկտեմբերի 13-ի կովկասյան բանակի գլխավոր հրամանատարի 136 հրամանով արտոնվում է հայկական կորպուսի ստեղծումը, որն էլ հետագայում դարձավ Հայկական ազգային բանակի կորիզը։
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s