
- Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:
Վրաստանը ունի լավ աշխարհագրական դիրք Սև ծովին հարակից լինելու շնորհիվ: Աշխարհագրական դիրքը նպաստավոր է քանի որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Սև ծովի ավազանի երկրների հետ: Դիրքի շնորհիվ Վրաստանը ունի շատ եկամուտ: - Ի՞նչ դեր ունի Վրաստանը հվ-արմ Ասիայում:
Հարավ-արևմտյան Ասիայի երկրները Վրաստանի Սև ծովյան ափով կապվում են Եվրոպական երկրների հետ։ - Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։
Վրաստանի հիմնական եկամուտները Սև ծովից են, որովհետև Սև ծովի միջոցով իրականանում են փոխադրումներ հվ-արմ երկրների միջև: - Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:
Վրաստանի զարգացման նախադրյալներն են աշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսները: - Գնահատեք հայ-վրացական հարաբերությունները, ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ՀՀ-ի համար։
Հայ-վրացական հարաբերությունները բնութագրվում են որոշակի ասիմետրիայով և գերակայությունների տարբերությամբ: Այսպես, Հայաստանի համար Վրաստանը նախ և առաջ դիտվում է որպես կարևորագույն տարանցիկ երկիր, որը նրան կապում է արտաքին աշխարհի հետ, քանզի Հայաստանի բեռնափոխադրումների գրեթե 75%-ը հենց Վրաստանով է անցնում: Վրաստանը հայերի հանրահայտ ուղևորական ուղղություններից մեկն է, ուր նրանք մեկնում են բարեկամներին տեսակցելու կամ Սև ծովի ափին հանգստանալու նպատակով: