Գործնական աշխատանք

  1. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
    Վարդանը հպարտությամբ  էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով ու կարճ շալվարով  թռչկոտում էր պարտեզում,  իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փունջը և աչքերի  խելացի արտահայտությունը արդեն հասուն տղամարդու  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին անտառով ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգով վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլուխով ցույց տվեց բարձունքի ճեղքից  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչելով  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:
  1. Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
    Ջլատել, վատաբանել, հանգցնել,  վհատվել, մարել, հուսալքվել, փնովել, պղծել, մասնատել, հուսահատվել, պառակտել, ապականել, շիջել, պախարակել, արատավորել:
    Վառել, հրկիզել, հրդեհել
    Վատաբանել, փնովել, պախարակել
    Հանգցնել, մարել, շիջել
    Վհատվել, հուսալքվել, հուսահատվել
    Պխծել, ապականել, արատավորել
  2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի 5 զույգ:
    Կեսօր, հանդարտություն, այգաբաց, միջօրե, խաղաղություն, դայլայլ, հավերժություն, կատար, արշալույս, գագաթ, փայփայանք, հավիտենություն:
    Կեսօր, միջօրե
    Հանդարտություն, խաղաղություն
    Այգաբաց, արշալույս
    Հավերժություն, հավիտենություն
    Կատար, գագաթ
  3. Բառաշարքում առանձնացնել հականիշ ածականների 5 զույգ:
    Քնքուշ, ազնիվ, փոթորկուն, դժոխային, նենգ, բիրտ, ողորկ, հանդարտ, խորդուբորդ, եդեմային:
    Քմքուշ, բիրտ
    Ազնիվ, նենգ
    Փոթորիկ, հանդարտ
    Դժոխային, եդեմային
    Ողորկ, խորդուբորդ
  4. Երկու շարքերից ընտրել արմատ և ածանց և կազմել ածանցավոր գոյականներ:
    Ա. Հեռու, ջերմ, արգելել, ավազ, ճահիճ, գերեզման, ամուր, կտակ, դարբին, հյուր, ծառ, աղոթել, աշխատել, ծիրան, այգի, լվանալ, բույր, կտակ, դպիր, արվեստ:
    Բ. -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ:
    Ջերմանոց, ջերմարան, ջերմոց, արգելանոց, արգելարան, արգելոց, ավազանոց, ավազուտ, ճահճուտ, գերեզմանոց
  5. Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
    Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:
  6. Բառաշարքում նշեք թվականները:
    Չորս հարյուր քսանութ, տասանոց, տասնօրյակ, միլիարդ, եռյակ, երեք հարյուր, երեքական, քսանմեկերորդ, հնգապատիկ, առաջին, հազարավոր, վեց-վեց, մեկ հինգերերդ, հարյուրանոց, եռօրյա, երկու միլիոն, քառակողմ, երեք հարյուրերորդական;

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s