Փետրվարի 14-21

Առաջադրանք 2

Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում

  • Պատմել 20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:
    XX դարասկզբին աբդուլհամիդյան վարչակարգը հայկական նահանգներում բարենորոգումներ անցկացնելու փոխարեն ավելի սաստկացրեց ճնշումները հայերի նկատմամբ: Թուրքերը կոտորում էին հայերին:
  • Ներկայացնել հայ ազատագրական շարժման ղեկավարների ընտրած մարտավարությունը:
    Հնչակյանները նույնպես ստեղծում էին զինված խմբեր և նախապատրաստվում համընդհանուր ապստամբության: Դրա կենտրոնը, ըստ նրանց ծրագրի, դառնալու էր Կիլիկիան: Այն ուներ նպաստավոր աշխարհագրական դիրք և ծովով կապված էր Եվրոպայի հետ: Այսպիսով՝ հայոց ազատամարտի գլխավոր խնդիրը դարձավ ժողովրդին ընդհանուր ապստամբության նախապատրաստելը:
  • Համեմատել Մշո Ս.Առաքելոց վանքի կռիվը և 1904թ. Սասունի ապստամբությունը/ ընթացքը, ավարտը/:
    Մշո Ս. Առաքելոց վանքի կռվի ընթացքում Բիթլիսի նահանգապետը, որ ստանձնել էր թուրքական զորքի հրամանատարությունը, բանակցություններ է սկսում: Հայկական կողմը պահանջում է ներում շնորհել քաղաքական բանտարկյալներին, զինաթափել ու պատժել քրդական զինված ավազակախմբերին, հայերին վերադարձնել նրանցից զավթված հողերը և այլն: Քանի որ բավարարվեց միայն առաջին պահանջը, կատաղի մարտերը վերսկսվում են: Պաշարվածների զինամթերքը սպառվում էր: Այդ պատճառով նոյեմբերի 27–ի գիշերը հայդուկները, տեղացած ձյան պայմաններում սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից: Ս. Առաքելոց վանքի հերոսական կռիվը մեծ տպավորություն է գործում և ոգևորում հայությանը: Սասունի ապստամբության ընթացքում միայն մի ուղի կար հաշտության, որ Անդրանիկն ու Հրայրը զենքերը վայր դնեն, սակայն նրանք հրաժարվեցին և դրանից հետո եղան կատաղի մարտեր, զոհվեց Հրայրը: Սասունի 1904 թ. ապստամբությունն ավարտվեց պարտությամբ: Հայերի անձնազոհ կռիվները և մեծ տերությունների միջամտությունը հարկադրեցին սուլթանին հրաժարվել Սասունի հայերին բնաջնջելու ծրագրից:
  • Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ 20-րդ դարի սկզբին  հայդուկային շարժումը  իրեն սպառել էր:
  • «Հայ կանայք/ կամ հայ կինը/ 19-րդ դարավերջի , 20-րդ դարասկազբի հերոսամարտի տարիներին:»
  • Խաչիկ Դաշտենց «Ռանչպարների կանչը»/ մեկ շաբաթվա ընթացքում կարդալ ընտրելի հատվածը,ամփոփել 15նախադասությամբ/:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s