Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր

«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից, որոնց միջև արանքներ կան», նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ: Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով:

Փորձ 1

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. 2 սրվակ, մանր ավազ, ջուր, կալիումի պերմանգանատ, սրվակների համար նախատեսված պատվանդան

Աշխատանքի ընթացքը. սրվակները դնում եմ պատվանդանին և նրանց մեջ լցրում մեկի մեջ կեսից մի քիչ շատ ավազ, մյուսի մեջ, նույն քանակությամբ՝ կալիումի պերմանգանատի լուծույթ: Ուշադրություն եմ դարձրում 2 սրվակնում եղած ջրի և ավազի մակարդակներին և գրում թե ինչ եմ կարծում, եթե 2 սրվակների պարունակությունները դատարկեմ՝ լցնեմ մեկը մյուսի վրա, ինչ տեղի կունենա, կտեղավորվի երկուսի պարունակությունը մեկ սրվակում ամբողջությամբ, թե կթափվի:

  1. Ենթադրությունդ գրառիր, մինչև  փորձի կատարումը:
  2. Այժմ կատարիր փորձը, այսինքն ներկված ջուրը զգուշությամբ և դանդաղ լցրու ավազի վրա, և նկարագրիր փորձի արդյունքը:
  3. Ինչ տեղի ունեցավ ներկված ջրի հետ՝ տեղավորվե՞ց երկրորդ սրվակի մեջ:

Եզրակացություն. համարո՞ւմ ես, որ այս փորձով ապացուցվեց վարկածի իրավացիությունը:

Բացատրիր փորձի արդյունքը, արա եզրակացություն, տեսանկարիր փորձը դիր քո բլոգում, հղումը ուղարկիր ինձ՝ g.mkhitaryan@mskh.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s