Բայ. Գործնական աշխատանք

Դո՛ւրս գրիր այն բայերըորոնք կարող են կրավորական դաոնալև դարձրո՛ւ

Օրինակ` 

փնտրել — փնտրվել: 

Վազել, երգվել, ցրվել, կոտրվել, դնել, թռչել, թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացվել, հնարվել, ներվել, լուսանալ, մթնել, մթնեցվել, բարձրանալ, թխվել, մրմռալ, մաքրվել, դողալ, վախենալ, սրբվել, կարվել, հավաքվել, սարսռալ, հաչել, սիրվել, մլավել, ծիծաղել, խոսվել, հուզվել, վիճվել: 

Բառաշարքում գտիր հոմանիշ բայերի զույգեր:

Թառամել, առողջանալ, զմայլվել, պարծենալ, թոշնել, անհայտանալ, հիանալ, սուզվել, ապաքինվել, ընկղմվել, հպարտանալ, չքանալ:

Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։

1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10. կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել;

Կետերի փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ու բառակապակցությունները:

Երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ — ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել — ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ, տխուր կամ ծանր երևալուց: (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ)

Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել — ինչի՞ց)
Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց: (լսել — ինչի՞ց)
Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց: (դառնալ — ինչի՞ց)
Վրա-վրա հիվանդանալուց նիհարել էր: (հիվանդանալ — ինչի՞ց)
Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):

Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բայերից մեկով:

ա) Վիրավորված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից վիրավորված հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան գրավեցին:
Որոշել էր անպայման գրավել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
(տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կանգնեցնելու:
Հարկավոր է կանգնեցնել այդ վիրավորական խոսակցությունը:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են կանգնեցրել:
(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):

Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`
 
տես — տեսնել, բարձր — բարձրանալ: 

Ա. Ընկեր-ընկերանալ, թանձր-թանձրանալ, խոր-խորանալ: 
Բ. Վախ-վախենալ, կամ-կամենալ, մոտ-մետենալ: 
Գ. Հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել: 
Դ-. Թիռ-թռչել, սառ-սառչել, կիպ-կպչել: 

Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի արեցիր, արեցինք արեցիք արեցին) հարցին պատասխանեն: 

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրեցիք այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում արածեցիր:
Հավերը երկարեցրեցին վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
Նա իր ձիուն մեծացրեց չամչով ու գարիով:
Ես հավանաբար ձանձրացրեցի ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն թռցրեցինք արևկող անող թռչուններին: 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s