Բայի դեմքը, թիվը և ժամանակը

Բայը ունի դեմք, թիվ, ժամանակ և եղանակ, որոնք համարվում են բայի հատկանիշերը, և այս հատկանիշներով անդեմ բայը դառնում է դիմավոր բայ: Բայի առաջին դեմքը ցույց է տալիս խոսողի գործողությունը, երկրորդ դեմքը ցույց է տալիս խոսակցի գործողությունը, երրորդ դեմքը ցույց է տալիս մի երրորդ անձի գործողությունը, օրինակ՝
Առաջին դեմք-սովորել եմ, գրում էի, կարդացել ենք
Երկրորդ դեմք-գրել ես, կարդացել էիր, նկարելու եք
Երրորդ դեմք-գրել են, կարդացել էին, խոսելու են, կերգեն

Բայի ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ, ապառնի: Բայի ներկա ժամանակը ցույց է տալիս խոսելու պահին կատարվող գործողություն, օրինակ՝ պատմում եմ, սովորում են, երգում ես:
Բայի անցյալ ժամանակը ցույց է տալիս խոսելու պահից առաջ կատարված գործողություն, օրինակ՝ գրել էի, երգում էի, երգել ենք, երգեցի, երգելու էի, երգեի, ամենաշատը բայի ժամանակաձևեր ունի անցյալ ժամանակը:
Բայի ապառնի ժամանակը ցույց է տալիս խոսելու պահից հետո կատարվելիք գործողություն, ապառնի ժամանակաձևերն են՝ երգելու եմ, երգիր, երգեմ, կերգեմ, պիտի երգեմ:

Բայի թիվը, բայը ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի: Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկայի կամ անձի գործողություն, օրինակ՝ երգում եմ, նկարեմ, սովորում եմ, պարելու եմ, կարդամ:
Հոգնակի թիվը ցույց  է տալիս մեկից ավելի անձերի կամ առարկաների գործողություն, օրինակ՝ ավարտել ենք, գրում ենք, սովորել էիք, կարդային, պարելու են, վազեք, կսովորեն:

Առաջադրանք:

Որոշիր տրված խոնարված բայի դեմքը, թիվը, ժամանակը:
Սովորեցի-առաջին դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
գրել եմ –առաջին դեմք, անցյալ ժամանկ, եզակի թիվ
կարդում ենք-առաջին դեմք, ներկա ժամանակ, հոգնակի
ավարտել եք-երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի
նկարելու ես-երկրորդ դեմք, ապառնի ժամանակ, եզակի թիվ
երգում էին-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
հոգնեցրիր- եկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
կորցնում են-երրորդ դեմք, ներկա ժամանակ, հոգնակի թիվ
բնակվել է-երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
վախենում էիր-երկրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
թարգմանում էինք-առաջին դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ
օրհնեց-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, եզակի թիվ
տխրել են-երրորդ դեմք, անցյալ ժամանակ, հոգնակի թիվ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s