Կրկնողական վարժութնուներ

Նախադասություններում սխալ գործածված բառեր և արտահայտություններ կան, գտի՛ր և ուղղի՛ր:

Այդ հավաքին մասնակցեց նրանց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մի աղջիկ գալիս է ջրի:
Մոտենում է աղջկան և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին, քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկա:
Այլևս առավոտներն չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողը: 

Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները

Փարիզում անցորդներից մեկ հորդ(մեղմ) անձրևի տակ ընկավ: Թրջվելուց(չորանալ) պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց (իջեցնել) գլխի վրա ու վազեց: Անհաստատ (հաստատ) աշխարհում դեռևս (արդեն) ոչ ոք անձրևից այդպիսի թանկագին (էժանագին) «անձրևանոցով» չէր պաշտպանվել (հարձակվել):
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարը`դեպքի կամավոր վկան`ոստիկանը, զարմանքից խոսեց (լռել): Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի նշանավոր (աննշան) «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերատպված օրինակները հենց այդ օրը ցրեցին (հավաքվել) ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևոց (առաջնորդել) մինչև նրա բնակարանը, որտեղ գտավ (կորչել) տարբեր (նույն) ժամանակներում տարբեր (նույն) տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ (վատ) էր մինչև ոսկորներս թրջվեի (չորանալ),- տխրությունից (ուրախություն) ասաց գողը, երբ նրան բռնեցին (բաց թողնել): 

Հոմանիշների հինգ զույգ առանձնացրու:
վտիտ, վճիտ, չոր, բարի, բծավոր, գերազանց, անարի, մեղավոր, նիհար, ականավոր, երկչոտ, ձևավոր, հռչակավոր, գթառատ, ականակիտ, ջերմեռանդ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s