Սնվելակարգի կանոններ

4444 (1)
22222

Սննդակարգը (դիետա) մարդու (հաճախ` հիվանդի) սննդի հատուկ մշակված օրաբաժին և ռեժիմ է, որը բնորոշվում է սննդանյութերի որոշակի բաղադրությամբ, խոհարարական մշակման առանձնահատկություններով, սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային աղերի որակական և քանակական կազմով: Սննդակարգի հիմքում ընկած է սննդանյութերով մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջների բավարարումը: Սննդակարգ նշանակելիս հաշվի են առնվում հիվանդության բնույթը, կլինիկական ընթացքը, ախտաբանաանատոմիական և ֆերմենտային խանգարումները: Սննդակարգը նշանակում են բուժման եղանակներին զուգահեռ: Որոշակի քանակական և որակական հարաբերակցությամբ սննդի ընդունումը հարմարեցվում է որոշակի ժամերի: Առավել տարածված են խոցային հիվանդությունների, լեղապարկի, հաստ աղու բորբոքումների, ճարպակալման, շաքարախտի և այլ հիվանդությունների սննդակարգերը: Յուրաքանչյուր սննդակարգ, կախված հիվանդության շրջանից և փուլից, ունի հաջորդաբար կիրառվող մի քանի տարբերակ: Անհատական ցուցանիշների հիման վրա, որպես կանոն, նշանակվում են կարճ ժամկետով (1–2 օր) բեռնաթափման օրեր: Առավել տարածված են տվյալ օրն օգտագործվող մթերքի՝ մսի, ձկան, բանջարեղենի, մրգի անվանմանը համապատասխանող բեռնաթափման օրերը: Ժամանակակից պայմաններում ճարպակալման դեմ կիրառվող բազմաթիվ գրավիչ, գովազդային անվանումներով սննդակարգերից շատերը չունեն բժշկական, գիտական հիմնավորում, ուստի անհատական սննդակարգի ընտրությունը պետք է կատարի բժիշկը, հակառակ դեպքում այնկարող է վնասակար լինել օրգանիզմի համար:

Նորմալ քաշ

Կհաշվարկենք  այն քաշը, որը նորմայի մեջ է  ձեր հասակի հետ:

օր  եթե հասակը 182 սմ է, իսկ քաշը` 66 կգ:
Բանաձևը հետեվյալն է.

Նորմալ քաշի գործակից= քաշ / հասակի (2x) = 66 / 1.82 x 1.82= 19.925~20

Եթե նորմալ քաշի գործակիցն ընկած է 19-25 –ի միջակայքում, ապա ձեր քաշը գտնվում է նորմայի մեջ: Եթե այն ավել է 25-ից, ապա դուք ունեք ավելորդ քաշ, որը բացասաբար է ազդում օրգանիզմի նորմալ կենսագործունեության վրա:

Գոյություն ունի նաև այլ բանաձև, որի շնորհիվ կարող եք հաշվարկել ձեր հասակին համապատասխանող նորմալ քաշը:

Օրինակ.
(182-100)- (182-150)/2 = 66 կգՃարպակալումն առաջանում է նյութափոխանակության խախտման հետեվանքով: Էներգիան ավելի շատ պահեստավորվում է, քան ծախսում: Այս խախտումը տեղի է ունենում ելնելով հետևալ պատճառներից. ոչ ռացիոնալ սննդակարգ, երկարատև քուն եվ այլն:

Ճարպակալումից խուսափելու ամենակարևոր լուծումներից է ճիշտ սննդակարգը: Բայց սա չի նշանակում, որ պետք է կտրուկ սահմանափակել ուտելը: Ամենեվին: Քաշի արագ փոփոխությունը շատ վատ է անդրադառնում օրգանիզմի գործունեության վրա, քանի որ այն սովոր է իր քաշին, որը կուտակել է աստիճանաբար: Խորհուրդ է տրվում ուտել հաճախ, բայց ոչ շատ: Նպատակահարմար է 3-4 ժամ`ընդմիջումներով:* Երեկոյան, նամանավանդ ուշ ժամերին մի՛ ընդունեք ծանրամարս, ճարպոտ սնունդ, քանի որ գիշերն օրգանիզմի նյութափոխանակությունը թուլանում է, իսկ մարսողությունը դժվարանում:* Ցերեկային ժամերին օգտագործեք բուսական սնունդ, քանի որ դրա մարսման համար մեծ էներգիա է պահանջվում:* Բարձրացրեք ձեր շարժունակության ինտենսիվությունը, շատ քայլեք, շարժվեք, ակտիվ կյանք վարեք, այլ ոչ թե ձեր օրվա մեծ մասն անցկացրեք հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց`մերթընդմերթ փոխելով ձեր դիրքը բազմոցի վրա կամ աթոռի վրա:* Զբաղվեք սպորտով: Շատ առողջարար եվ տվյալ դեպքում օգտակար է լողը, որի միջոցով դուք կունենաք առողջ օրգանիզմ եվ կազատվեք ավելորդ քաշից:* Ավելի արդյունավետ են երկար եվ քիչ ծանրաբեռնվածություն պահանջող ֆիզիկական վարժությունները:* Վարեք ակտիվ եվ առողջ կենսակերպ:

Առաջադրանքներ

  1. դիցուկ. օրվա ձեր ծախսը կազմում է 2500 կկալ. օգտագործելով  բլոգում դրված սննդամթերքի կալորիաներ նյութի աղյուսակը  կազմեք մի ճաշացանկ,որի էներգետիկ արժեք բավարարի ձեր օրեկան պահանջին; Համեմատեք ձեր օրեկան սննդացանկի հետ ինչ հետևություններ կարող եք անել, բավարար թե ավել է ձեր սննդացանկը
  2. չափեք ձեր հասակը և քաշը, համաձայն նորմալ քաշ նյութում տրված բանաձևի հաշվեք ձեր հասակ քաշ հարաբերությունը. արեք հետևություն
  3. ինչ սննդային անառողջ սովորություններ ունի ժամանակակից մարդը, դուք ,
  4. թվարկեք   ուսումնական ճամփորդությունների ժամանակ թույլատրելի և ոչ ցանկալի մթերքների ցանկը նյութը տեղադրեք ձեր բլոգում

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s