«Նյութը բաղկացած է փոքրագույն մասնկներից, որոնց միջև արանքներ կան», նման ենթադրությունները գիտության մեջ անվանում են վարկածներ: Վարկածների իրավացիությունը ստուգվում է փորձերով:
Փորձ 3
Անհրաժեշտ սարքեր և նյութեր—երեք սրվակ, սրվակների պատվանդան, ջուր, կալիումի պերմանգանատ
Աշխատանքի ընթացքը. ջուրը լցրու առաջին սրվակի մեջ, մեջը լցրու կալիումի պերմանգանատի բյուրեղներ, մատով փակիր սրվակի բերանը, թափահարիր, ստացիր համասեռ լուծույթ: Այնուհետև ներկված լուծույթից մի քիչ լցրու երկրորդ սրվակի մեջ և վրան ավելացրու մաքուր ջուր: Այժմ երկրորդ սրվակից մի քիչ ներկված ջուր լցրու երրորդ սրվակի մեջ և նորից վրան ավելացրու մաքուր ջուր: Ուշադիր նայիր կատարված փորձին (երեք սրվակներին) և պատասխանիր հետևյալ հարցերին, արա եզրակացություն.
- Համեմատիր առաջին, երկրորդ, երրորդ սրվակների ներկված լուծույթների գույները՝ ո՞ր սրվակում եղած լուծույթն է ավելի թույլ ներկված և ինչո՞ւ:
- Քո պատկերացմամբ ի՞նչ կառուցվածք ունեն այս նյութերը, ինչպե՞ս են կոչվում այդ փոքրագույն մասնիկները, որոնցից բաղկացած են այդ նյութերը:
- Կատարված փորձի դիտարկումներից, ի՞նչ կարող ես ասել մոլեկուլների չափերի մասին և իրար նկատմամբ դասավորվածության մասին:
Փորձ 4
Անհրաժեշտ սարքեր և նյութեր—սրվակ, ջեռուցիչ, ներկված նյութ
Աշխատանքի ընթացքը. սրվակի մեջ կիսով չափ լցնել ներկված ջուր և այն հարմարացնել ջեռուցիչի մեջ, միացնել ջեռուցիչը և ուշադիր նայել կատարվող փորձին և պատասխանել հետևյալ հարցերին.
- Ի՞նչ է տեղի ունենում սրվակի մեջ լցված գունավոր հեղուկի մակարդակի հետ:
- Ինչպե՞ս է փոփոխվում հեղուկի ծավալը, ջերմաստիչանից կախված:
- Բացատրել նրա ծավալի մեծանալը:
Եզրակացություն. Ի՞նչ եզրակացության եկար փորձից: