Հայոց լեզու

  1. Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական  նախածանց և արմատ` կազմել 6 նախածանցավոր բառ:

Ա)  Նախ                     ուշագնաց           

      Ապ                         հասարակարգ

      Ստոր                    ձայնափող
      Գեր                        հանրամատչելի

      Մակ                      դիպված

      Ընդ                        բայական
Նախադեպ, ապուշ, սորակարգ, գերձայն, մակբայ, ընդհանուր

Читать далее «Հայոց լեզու»

Գործնական աշխատանք

Բառաշարքում ընդգծել –ակ վերջածանց ունեցող 6 բառ:
Ազդակ, հնգյակ, հետնաբակ, կայծակ, աչքածակ, պահակ, գլխահակ, օրինակ, երկտակ, միակ, սայլակ:
                                         -ական վերջածանցով

հնգական, ինքնափական, գաղթական, կարճամական, գոյական, մետաղափական, ողբերգական, գնահատական, ողբակական, փախստական:

                                              —անք վերջածանցով

անարգանք, ձիթհանք, կախարդանք, երգիծանք, հրամանք, տեղեկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, տվայտանք, մեծաջանք:

Читать далее «Գործնական աշխատանք»

Ձայնարկություն

Զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արատահայտող բառերը կոչվում են ձայնարկություններ:
Ձայնարկությունները լինում են երեք տեսակ`  զգացական, կոչական, նմանաձայնական: 
Զգացական ձայնարկությունները արտահայտում են ափսոսանք, վիշտ, կարեկցանք, ուրախություն, հիացմունք, բացականչություն, զայրույթ, դժգոհություն, վախ, ցավ, զարմանք: Այդ ձայնարկություններն են` ա՜խ, ավա՜ղ, բա՜, ըհը՜, պա՜հ, ջա՜ն, վա՜խ, վա՜հ, վու՜յ, ու՜յ, ու՜խ, ուխա՜յ, ուռա՜, ու՜ֆ, ֆու՜, ֆու՜հ և այլն:
Կոչական ձայնարկությունները արտահայտում են կոչ, կանչ, խրախույս, հանդիմանություն, հորդոր և այլն: Այդ ձայնարկություններն են ` ա՛յ, ծո՛, չու՛, ջու՛-ջու՛, տո՛, փի՛շտ, է՜յ, էհե՜յ, հա՜յ, հարա՜յ, քշա՜ և այլն:
Նմանաձայնական ձայնարկություններով խոսողը արտահայտում է բնության մեջ եղած ձայները: Դրանք են` հա՛ֆ-հա՛ֆ, չրը՛խկ, ծուղրուղու՜, միաու՜, բը՜զզ, խըշշ, թը՜շշ, կու՛-կու՛ և այլն:

1.Գրեցեք այն ձայնարկությունները, որոնցից կազմվել են հետևյալ բառերը:
Չրխկալ-չըրըխկ
ծվծվալ-ծիվ
կռկռոց-կռոց
վայել-վայ
թշթշոց-թըշ
ծլնգոց-ծլընգ
թրխկոց-թըրըխկ
տզզոց-տըզ
թխկոց-թըխկ
բզզալ-բըզ
շրխկան-շըրըխկ

2. Դարձվածաբանական բառարանից վայ, ախ, հարայ ձայնարկություններով դուրս գրիր դարձվածքներ և նշիր նրանց արտահայտած նշանակությունները:
Վայը գալ տանել-անելանելի վիճակում լինել
Վայ տեր կանչել-մեռնել
Ախ անել-ափսոսալ
Ախ անելու ժամանկ չունենալ-խիստ զբաղված լինել

Գործնական աշխատանք. Շաղկապ

Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել, քանի որ Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի վտանգավոր, որովհետևն ձմռան պարապությունից  ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարան, որտեղ նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որպեսզի նրան հարցներ ճանապարհի մասին:  (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ քերականություն սովորիր: (որ, որպեսզի)

Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):

Որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին: Վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում էր անտառի բացատում (երբ, երբ որ)
Աղվեսը ուզում էր խախտել պայմանն  ու դուրս թռչել: Այծը նախատեց աղվեսին: ( հենց որ, երբ)
Կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար: Ծիծեռնակները  ծաղրում էին կարապներին: (քանի դեռ, այնքան ժամանակ)
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ:  Նրանք որոշեցին խայթոցով վնասել մեղրը տանողներին: (ուստի, հետևաբար)
Ծովի ջուրը չի խմվում: Ծովին հասնելը փրկություն էր թվում: (թեև, չնայած, բայց)
Ձեռքը մեկնեց անկարգին բռնելու: Մտքինը նրան պատժելը չէր: (թեև, չնայած, բայց)

Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես: 

Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ)
— Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել:  Հորդաբուխ  աղբյուրներ կային այնտեղ (որովհետև )
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում: Անձրևը արդեն դադարել էր (չնայած)
Բոլորը քեզ նման մտածեին: Աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
Այնտեղ փնտրեցեք կորած ձիու հետքերը:  Այս քարի կտորը  գտել եք: (որտեղ)

 Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:  Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում,… հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն,… սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
… ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ… ինձ թվաց,… իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
… մինն ուներ, տասն եմ արել:
Այն օրից,… գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը,… գտնվում էր բակի խորքում:
… մեծահռչակ զորավար էր,… երկրների կուսակալ:
… նույն ուղղությամբ չէին գնում,  միմյանց չէին հանդիպում:
… հնէաբանը,… թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:

Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու շաղկապներից մեկով:
Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը  ժլատ աչքածակ մարդ էր: Թագավորը  հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ: Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը: 

Վերաբերականներ

Վերաբերական կոչվում են այն բառերը, որոնք արտահայտում են խոսողի վերաբերմունքը և երանգավորում են նախադասությունը կամ որևէ անդամ։ Ըստ իրենց արտահայտած վերաբերմունքային իմաստի վերաբերականները լինում են․

  1. հաստատական
  2. գնահատողական
  3. ժխտական
  4. սաստկական
  5. երկբայական
  6. սահմանափակման
  7. կամային
    8.զիջական
    Հաստատական վերաբերականներ։ Արտահայտում են խոսողի հաստատական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Հաստատական վերաբերականներն են՝ այո՛, արդարև, անշո՛ւշտ, իհարկե, իրավ, անպատճառ, անկասկած, անտարակույս, անպայման, իրոք, իրոք որ, իսկապես որ, հարկավ, հիրավի, իսկևիսկ։ Հաստատական երանգ են արտահայտում նաև որոշ կապակցություններ՝ առանց այլևայլության, ինչ էլ լինի, ինչ գնով էլ լինի, ինչպես չէ,
    Գնահատողական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի խրախուսական, հավանության, զղջման կամ կարեկցական վերաբերմունքը գործողության կամ եղելության նկատմամբ։ Գնահատողական վերաբերականներն են՝ բարեբախտաբար, դժբախտաբար, ցավոք, տարաբախտաբար, ախր, չէ որ։
    Ժխտական վերաբերականներՈչ պատասխանական բառը և չէ ժխտական բայը գործածվելով ժխտական նախադասության հետ, շեշտում են ժխտումը և դառնում ժխտական վերաբերականներ։
    Սաստկական վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սաստկական վերաբերականները շեշտում, սաստկական երանգ են հաղորդում նրան։ Սաստկական վերաբերականներն են՝ անգամ, էլ, ևեթ, հենց , մանավանդ, նամանավանդ, նույնիսկ, մինչև իսկ, մինչև անգամ։
    Երկբայական վերաբերականներ: Արտահայտում են խոսողի երկբայական, այսինքն թվացող կամ հավանական վերաբերմունքը եղելության կամ գործողության նկատմամբ։ Երկբայական վերաբերականներն են՝ արդյոք, ասես, ասես թե, գուցե, միգուցե, դիցուք, դիցուք թե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, կարծես թե, իբր, իբր թե, իբր(և) թե, չլինի, չլինի թե և այլն։
    Սահմանափակման վերաբերականներ: Դրվելով նախադասության այս կամ այն անդամի վրա՝ սահմանափակման վերաբերականները առանձնացնում, սահմանազատում են նրան։ Սահմանափակման վերաբերականներն են գոնե, գեթ, լոկ, սոսկ, թեկուզ, միայն, միայն թե, միմիայն։
    Կամային՝ թող, ապա, հապա, մի և այլն.
    Զիջական՝ ի դեպ, իմիջիայլոց, համենայն դեպս, այնուամենայնիվ, այսուհանդերձ և այլն։
    Ցուցական` ահա, ահավասիկ:

Վերաբերականները նախադասության անդամ չեն համարվում։

Վերաբերականներն առանձին հնչերանգով անջատվում են նախադասության անդամներից ստորակետով։
Օրինակ՝ Վարպետը, անշուշտ, ոսկի ձեռքեր ուներ: Արմենը, իմիջիայլոց, լավ երաժիշտ է;

Խոսողի հարցական վերաբերմունքն արտահայտող երկբայական վերաբերականների վրա դրվում է հարցական նշան։
Օր.՝ Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ: (Ե. Չ.) 

Առաջադրանք:
1.Վերաբերականները խմբավորե՛լ ըստ տեսակների։
Դժբախտաբար,  անկասկած, արդարև, անշուշտ, միայն, ահավասիկ, ի դեպ,
անպատճառ, ահա,անպայման, իսկապես, իրոք, հիրավի, ո՛չ, չէ՛, գուցե, երևի,
իմիջիայլոց, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, այնուամենայնիվ, մի՞թե, արդյոք,
երանի, ցավոք, նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ, գեթ, լոկ, գոնե, կարծես թե,
սոսկ, միայն թե, անկասկած, հապա, մի, համենայն դեպս, այսուհանդերձ։
Հաստատական վերաբերականներ-արդարև, անշուշտ, իսկապես, իրոք, հիրավի, անկասկած
Գնահատողական վերաբերականներ-դժբախտաբար, ցավոք
Ժխտական վերաբերականներ-ո՛չ, չէ՛
Սաստկական վերաբերականներ-նույնիսկ, մանավանդ, մինչև իսկ
Երկբայական վերաբերականներ-գուցե, երևի, թերևս, կարծեմ, կարծես, միգուցե, կարծես թե, մի՞թե
Սահմանափակման վերաբերականներ-գեթ, լոկ, գոնե, միայն թե, միայն, սոսկ
Կամային-հապա, մի
Զիջական-ի դեպ, իմիջիայլոց, այնուամենայնիվ, համենայն դեպս, այսուհանդերձ
Ցուցական-ահա, ահավասիկ

2. Կազմել նախադասություններ` գործածելով անկասկած, նույնիսկ, այնուամենայնիվ, կարծես թե, ցավոք, իրոք, մանավանդ, միմիայն վերաբերականները:
Անկասկած նա կհաղթի այդ մրցույթը։
Նույնիսկ մտերիմ ընկերներս ինձ չեն հավատում։
Այս խնդիրը դժվար է, բայց այնուամենայնիվ կփորձեմ լուծել։
Կարծես թե այսոր վատ եղանակ է լինելու։
Ցավոք ես չեմ կարող մասնակցել այդ միջոցառմանը։


3.Բառաշարքում գտնել իմաստով իրար մոտ վերաբերականները:
Իհարկե, անկասկած, ասես, լոկ, դժբախտաբար, իրավամբ, հիրավի, միայն, տարաբախտաբար, անշուշտ, անտարակույս, կարծես:
Իհարկե-անկասկած-անշուշտ
Ասես-կարծես
Լոկ-միայն
Դժբախտաբար-տարաբախտաբար

Հայոց լեզու

Գտիր տրված բայերի դեմքը, թիվը, ժամանակը և եղանակը:

Սկսվել էին –երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Ուղևորվել էր –երկրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Ազդարարելու ենք–առաջին դեմք, հոգնակի թիվ, ապառնի ժամանակ

Գրվել է –երորրդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Պատվիրում ես –երկրորդ դեմք, եզակի թիվ, ներկա ժամանակ

Տևեց –երորրդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Կախվել են –երորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Լուսավորվի –երորրդ դեմք, եզակի թիվ, ապառնի ժամանակ

Կկառուցվեն –երորրդ դեմք, հոգնակի թիվ, ապառնի ժամանակ

Մասնակցում էիք –երկրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Հնչեցին –երորրդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ

Երևաց –երորրդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Տարել եմ –առաջին դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ

Կետադրել տեքստը:
Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն, նրա վրա բարձրանալր շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան՝ հանգստանալու սայթաքեցին, ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը, բարձրացան լեռան վրա ու հանգիստ կյանք վայելեցին:
Այդպես թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կես ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները՝ համբերությունն իրենց նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին:

Հայոց լեզու

Ախոյան-խոյ
աղմուկ-մուկ
հարկատու-կատու
սուլոց-ուլ
դեղձի
ձի
Պայծառ-այծ
Բուրդ-բու
Աշուն-շուն
Անձուկ(նեղ)-ձուկ
բառերի մեջ ի՞նչ կենդանիներ եք տեսնում: Ինքդ գտիր նման բառեր

 Կազմել նախադասություն՝ չխախտելով տրված բառերի հերթականությունը.

 ա․ Մութ գիշերա խորհրդավոր լռությունը խախտեց միայն եղեգներ խշշոցը:
բ․ Աննայի անհանգիստ սիրտը թպրտաց անորոշ հուզմունքից ու, երջանկությունից:
գ․ Հանկարծ անծանոթ գեղեցկուհու հայացքը պատահմամբ հանդիպեց Հունանյանի հայացքին:
դ․ Գյուղ, աղբյուր, մոտ, թխկի, տակ, միայնակ, կանգնել, Մարան:
 ե․ Մասիս, գագաթ, փայլփլել, ոսկեվառ, շող, որոնք, աչք, շլացնել:

Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:

Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:

Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:

Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:

Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:

Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:

Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:

Շաղկապ

Այն բառերը, որոնք շաղկապում են նախադասության  անդամներ և  նախադասություններ, կոչվում են շաղկապներ:
Շաղկապները լինում են  համադասական և ստորադասական:
Համադասական են այն շաղկապները, որոնք իրար շաղկապում են նախադասության համազոր անդամներ և համադաս նախադասություներ: Հայերենի համադասական շաղկապերն` և, ու, բայց, իսկ, կամ, բայց և, մինչև իսկ, բայց և այնպես, և´… , և´…, թե´…, թե´…, կա´մ …, կա´մ…, ո´չ…, ո´չ:
Օրինակ` Բակն ու այգին թաղվել էին ձյան տակ:
Օրինակ` Նա ամրացրեց այգու դռնակը և շալակեց ցախը: 

Читать далее «Շաղկապ»

Գործնական աշխատանքներ

Վարժություն 1։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել է ձայնավորի հնչյունափոխություն։
Միջնապատ, միություն, գինեգործ, կիսալուսին, թիավարել, վիպասան, շինարարություն, հիվանդասենյակ, գիրանալ, գիտուն, վիրահատել, վիճահարույց, գիսավոր, հիանալի, լիություն, զինագործ, սիրավեպ, դիմաքանդակ, կինոթատրոն։
Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն։
Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղց, ըղձական, ընկուզենի, ազնվական, գնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմային, գարեհաց, ճգնել, թրթիռ, գունագեղ, միջանկյալ, նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:
  Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն։
Բրդոտ, կարմրախայտ, բվեճ, թմբեր, ըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնական, գթալ, ժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ը ձայնավորի հնչյունափոխություն։
Տնակ, մանկական, ծանրամարտ, մանրադրամ, մտադրություն, մեղրահաց, կիսակառույց, փոքրություն, լրատվական, քաղցրահամ, սանրել, ընձուղտ, եզրաշերտ, լիտրաչափ, գլխաշոր, ցուցափեղկ, վագրաձի, լուսավորություն, դստրիկ, կպրագույն, լայնություն, բարձրություն, ծաղկաման, մետրանոց, ծաղրանկար, սրամիտ, ժանրային։
 Վարժություն 5։ Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել երկհնչյունի հնչյունափոխություն։
Բուսական, հրեղեն, աստղանիշ, գուրծունեություն, ձնծաղիկ, նվիրատվություն, ալրաղաց, անկյունաչափ, բնավեր, գունատ, ձկնաբուծարան, դռնակ, եղջերափող, միութենական, մանկական, սառցարան, մրցավազք, մատենագիր, բուրավետ, հրակայուն, մշակութային, տարեվերջ, արնանման, առօրեական, այգեպան, մթերային, զգուշություն:

Վարժություն 6։ Յուրաքանչյուր տողում գտնե՛լ տրված բառի մեկ հոմանիշ։
 ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

Գործնական աշխատանք

1․Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր. քանի՞ բառ հականիշ չունի։
Նզովք, երբեք, օրհնություն, միշտ, ընդարձակ, համր, փութկոտ, վտիտ, սեղմ, մարմնեղ, խոպան, արգավանդ, ծանրաշարժ, դյուրին, խոսուն, խրթին։
Նզովք-օրհնություն
երբեք-միշտ
ընդարձակ-սեղմ
համր-խոսուն
փութկոտ-ծանրաշարժ
վտիտ-մարմնեղ
խոպան-արգավանդ
դյուրին-խրթին

2Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Միամորիկ-մոր միակ զավակը
քանքար-տաղանդ
քենակալ-բաջանաղ
մաքառել-պայքարել
անտունի-անտուն
դրվատել-գովել
մախաղ-կապոց


3․Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին:
Գլուխը լցնել                                  չարաճճի

թևերը փռել                                   խիստ վախենալ

աստծու կրակ                               պաշտպանել

արյունը ջուր դառնալ                  դրդել մի արարքի

առաջին ջութակ                           գլխավոր դեմք  

4Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը (օրինակ՝ միջնապատ-մեջ(արմատ)+ին(ածանց)+ա(հոդակապ)+պատ(արմատ)

թրաշուշան-թուր(արմատ)+ա(հոտակապ)+շուշան(արմատ)

դաշունահարված-դաշույն(արմատ)+ա(հոտակապ)+հար(արմատ)+ված(ածանց)

պարագիծ-պար(ածանց)+ա(հոտակապ)+գիծ(արմատ)

շքերթ-շուք(արմատ)+երթ(արմատ)

տնանկ-տուն(արմատ)+անկ(արմատ)

տնտեսուհի-տուն(արմատ)+տես(արմատ)+ուհի(ածանց)

հարսնացու-հարս(արմատ)+ացու(ածանց)

ջրամբար-ջուր(արմատ)+ամբար(արմատ)


5
Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր

բարձրագագաթ -լեռնագագաթ, սրագագաթ
քաղցրաձայն —բարձրաձայն
վսեմաշուք-վեհաշուք
տիրակալ-բռնակալ
վճռաբեկ-դյուրաբեկ
սառնաղբյուր-կաթնաղբյուր
վարկանիշ-ցուցանիշ
դալկադեմ-գեղեցկադեմ
ցատկահարթակ-
հոռետես-հեռատես