Ամփոփիչ թեստ

Հովհաննես Թումանյան. Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից  հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։
Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»: Читать далее «Ամփոփիչ թեստ»

Գրադարանում անցկացրած դաս

Ես այսօր կարդացել եմ ընկեր Քրիստիների բլոգի նախագծերից մեկը։ Ես ընտրեցի և կարդացի Ստ․ Զորյանի «Շեկոն» պատմվածքը։ Պատմվածքը ես նաև վերլուծել եմ՝ Վերլուծություն. Ստ. Զորյան «Շեկոն»։ Այդ պատմվածըքի ինձ շատ դուր եկավ, այն մի քիչ հուզիցչ էր։ Եթե կարդաք վերլուծությունը կհասկանք, որ իսկապես հուզիչ էր։

Վերլուծություն. Ստ. Զորյան «Շեկոն»

Image result for ձի
Այս պատմվածքը մի ձիու մասին էր: Նա շատ խելացի ձի էր: Ձին իր տիրոչ հետ գնում էր հանդ, իսկ երբ տուն էր գալիս հեռվից նրանց նշան էր անում, որ գալիս են: Մի օր նրա ոտքը ցավ է առնում, և մի քանի շաբաթ նրա ոտքը չեր լավանում: Եվ նրա տիրոչը ասացին, որ ձիուն տանեն անասնաբուժի մոտ: Նրան տարան անասնաբուժի մոտ: Անասնաբուժը նրա ոտքին դեղ քսեց և փաթաթեց: Մի քանի օր նրան տարան բժշկի մոտ: Մի օր նա ինքնուրույն էր գնացել: Նրա տերը շատ էր վախեցել, նրանք մտածեցին կորել է: Բայց մի ծերունի ասաց, որ նա գնացել է անասնաբույժի մոտ:

Թեստ 3

Ակսել Բակունց. Մթնաձոր

Մթնաձոր տանող միակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է. մինչև գարուն ոչ մի մարդ ոտք չի դնում անտառներում: Սակայն Մթնաձորում այժմ էլ թավուտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել: Ծառերն ընկնում են, փտում, ընկած ծառերի տեղ նորն է ծլում, արջերը պար են խաղում, սուլում են չոբանի պես, ոռնում են գայլերը, դունչը լուսնյակին մեկնած, վարազները ժանիքով վարում են սև հողը, աշունքվա փ□ած կաղիններ ժողովում: Читать далее «Թեստ 3»

Թեստ 2

Ա. Լինդգենի Մանչուկն ու Կառլսոնը (հատված)

Ուշադիր կարդա՛:

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա: Читать далее «Թեստ 2»

Թեստ 1

Վախթանգ Անանյան. Քարակոփ կածան

Ուշադիր կարդա՛ :

Զանգեզուրի Քարահունջ գյուղի դիմաց, ժայռերով ու թփուտներով պատած մի լանջ կա, որ նայում է Վարարակ գետին։ Թեև արդեն մտել էինք ձմեռը, բայց արևահայաց այդ լանջը մերկացել էր առա □ին ձյունից և այնպես ջերմ ու հյուրընկալ էր իր դեղնասաղարթ թփերով, նրանց վրա կարմրին տվող հատապտուղներով և ժայռերի վրա կչկչացող կաքավնե­րով, որ ես տափարակից եկա այդ լանջը և առաջ գնացի նրա լայնքով։

Որսս հաջող չէր, բայց բավականություն էի ստանում ծա­ռերի վրայից և թափված տերևների միջից վայրի պտուղներ գտնելով։ Մի ձորակում էլ տերևների տակ ընկույզներ գտա, մի քանիսը ծակ ու դատարկ (սկյուռներն էին դատարկել), կային և անարատ մնացածներ։ Վեր նայեցի. ժայռի տակ մի ընկուզենի է կանգնած՝ պառաված ճյուղերը կախ։ Նրա մոտ նռան ցածրիկ մի ծառ կա, երկու սերկևիլենի։ Читать далее «Թեստ 1»

Հայոց լեզու 09․05․2019

Վարժ․ 193

Տղան ոտքը զգուշորեն մոտոցրոց գնդակին։
Տղան ոտքը զգուշորեն մոտոցրոց արկին։
Տղան ոտքը զգուշորեն մոտոցրոց ջրին։
Տղան ոտքը զգուշորեն մոտոցրոց քարին։
Տղան ոտքը զգուշորեն մոտոցրոց կույտին։
Տղան ոտքը զգուշորեն մոտոցրոց բունին։
Տղան ոտքը զգուշորեն մոտոցրոց բնին։

Վարժ․ 194

Տարիներ շարունակ թանգարանը սիրով ընդունում էր այցելուներին։
Թանգարանի տնօրենը ոգևորվել էր նոր գտածոյով։
Չի կարողանում կտրվել իր ստեղծած թանգարանից։
Ինչքա՜ն ենք հպարտանում ձեռագիր մատյանների թանգարանով։
Թանգարանում ամեն ինչ նույնն էր․ տարիներն այնտեղ ոչինչ չէին փոխել։

Վարժ․ 195

Լեռներում ապրող մարդիկ հավաքվել էին օտարական հյուրերին տեսնելու։
Լեռներում գտնվող այդ գյուղում բոլոր մարդիկ իրար ճանաչում էին։
Նկարում փոթորկված ծովի մի ալիք էր լեռան նման բարձրացել ու կանգնել։
Լեռներով ծածկված երկիր է Հայաստանը։

Մայրենի

  • Կարդա՛- պատմի՛ր Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքը:
  • Տեքստում գտի՛ր աշնանային պատկերները, դո՛ւրս գրիր:
    Աշնան արևը մեղմորեն ջերմ էր։ Աշնան մեղմ արևի մեջ գեղեցիկ էին ծիծեռնակների լուռ բները, այգու խնձորենիները, որոնք դեռ ունեին մի երկու խնձոր։
    Խաշամը խշխշում էր խլացնելու չափ ուժգին ու չոր։ 
  • Բնութագրի՛ր տղային, հայրիկին, մայրիկին, հորեղբորը:
    Տղա-նա ծույլ էր չեր, մտածում ծնողների մասին, և մի փոքր գոռոզ էր։
    Հայրիկ և մայրիկ-նրանք աշխատասեր էին։ Իրենք իրենց երեխայի համար ոչինչ չէին խնայում։
    Հորեղբայր- նա բարի և աշծխատասեր մարդ էր ու նաև խելացի։
  • Գրի՛ր կարծիքդ տղայի մասին:
    Նա գոռոզ տղա էր։ Ինձ համար վատ տղա էր, որովհետև նա գիտակցում էր ամեն ինչ, բայց չէր օգնում ծնողներին ու հորեղբորը։
  • Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր նրան: Ի՞նչ խորհուրդ կտաս տղային:
    Նա չպետք է այդպես վարվեր, գոնե ամաչեր և այդպես բան չաներ։
  • Բացատրի՛ր պատմվածքի վերնագիրը:

Հրանտ Մաթևոսյանի «Հացը» 

  • Կարդա՛ Հրանտ Մաթևոսյանի «Հացը» պատմվածքի առաջին մասը:
  • Բացատրի՛ր կապույտ գրված բառերը:
    Եղան-երկար փայտե կոթի վրա 2-4 մատներով գյուղատնտեսական գործիք
    Քիվ-տարա
    Այտ-թուշ
    Կածան-արահետ
    Ուրուր-թռչուն
    Նիրհ-քուն
    Ակ-ադամանդ
    Ակունք-սկիզբ
    Խաշամ-ծառերից թափված աշնան տերև
    Ընդհատ-ընդմիջումներով
  • Գրի՛ր բառերի հոմանիշները և հականիշները:
    Թաքուն-(հոմանիշ) գաղտնի, (հականիշ) ակնհայտ
    Թախծոտ-(հոմանիշ) վշտոտ, (հականիշ) խնդալից
    Գեղեցիկ-(հոմանիշ) սիրուն, (հականիշ) տգեղ
    Ուժեղ-(հոմանիշ) քաջ, (հականիշ) թույլ
    Մութ-(հոմանիշ) խավար, (հականիշ) լույս
    Ալարկոտ-(հոմանիշ) ծույլ, (հականիշ) աշխատասեր
    Ջինջ-(հոմանիշ) պարզ, (հականիշ) պղտոր

Անձրևաշատ լուսաբաց

Картинки по запросу անձրեւ
Ես մի լուսաբաց որոշեցի թարմ օդին դուրս գնալ և զբոսնել։ Երբ պատրաստվում էի դուրս գալ,  հանկարծ անձրև եկավ։ Մայրիկս ինձ ասաց, որ պետք չէ անձրևին դուրս գալ։ Անձրևն այնպես սաստիկ էի հարվածում կիսաթրջված խոտերին, որ ինձ թվաց կայծակ էր։ Ես մոտեցա պատուհանին, նայեցի դուրս, անձրևը փոքր-ինչ մեղմացել էր։ Ես որոշեցի անձրևին քայլել, ես սիրում եմ այդպես քայլել։ Այդ մասին մայրիկիս տեղեկացրեցի և դուրս վազեցի։ Այնքան հրաշալի էր անձրևին զբոսնել, ինձ դա հաճույք էր պարգևում։ Ես այս լուսաբացը երբեք չեմ մոռանա։