Մայիսի 1-7․ Առաջադրանք 2

Մայիսյան փառահեղ հերոսամարտը

  1. Փաստերով հիմնավորել՝ երիտթուրքերը շարունակում են պանթուրքական ծրագիրը:
  2. Հիմնավորել Առաջին Աշխարհամարտի Կովկասյան ճակատում պատերազմն ընդունել էր թուրք-հայկական բնույթ:
  3. Պատմել Ալեքսանդրապոլի գրավվման, Ջավախքի, Շիրակի դիմադրության նշանակման մասին:
  4. Ներկայացնել Սարդարապատի ուղղությամբ ուժերի դասավորության , ռազմական գործողությունների ընթացքի մասին:՛
  5. Նկարագրել Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի ընթացքի, արդյունքների մասին:
  6. Փաստերով հիմնավորել մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությունը:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն , համացանց

Մայիսի 1-7

Առաջադրանք 1

Իրադրությունը պատերազմի վերսկսման պայմաններում

  1. Պատմել հայկական կորպուսի, արևմտահայ դիվիզիայի մասին:
    1917 թ. նոյեմբերի 16–ի հրամանով Կովկասյան ճակատում ստեղծվելու էր Հայկական կորպուսը: Հրամանատար հաստատվեց գեներալ Թովմաս Նազարբեկյանը, իսկ կոմիսար՝ Դրոն: Կորպուսը բաղկացած էր երկու դիվիզիայից, յուրաքանչյուրում կար 4 գունդ: Հայկական կորպուսի զորամիավորների համալրման գլխավոր վայր դարձավ Երևանի նահանգը: Արևմտահայերից սկսեց ձևավորվել հայկական այսպես կոչված երկրապահ դիվիզիան, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը: Երկրապահ դիվիզիան շուտով վերածվեց ավելի մեծ զորամիավորման և կոչվեց Հատուկ հավաքական ջոկատ:
  2. Նկարագրել Արամ Մանուկյանին որպես քաղաքական գործիչ:
    1915 թվականին Վանից հարկադրաբար հեռանալով` Արամը մինչև 1917 թվականի դեկտեմբեր ակտիվորեն մասնակցեց Կովկասում եռացող ազգային-քաղաքական կյանքին։ 1916-1917 թվականներին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում։ Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում։ 1917 թվականին ռուսական հեղափոխությունների հետևանքով ռուսական Կովկասյան ռազ­մաճակատի քայքայումը թուրքական ներխուժման սպառնալիքի տակ դրեց ոչ միայն Արևմտյան, այլև Արևելյան Հայաստանը։ Երևանի նահանգում ուժեղ իշխանություն ստեղծելու, Հայկական կորպուս ձևավորելու, 100 հազարավոր արևմտահայ փախստականների խնամքը հոգալու նպատակով 1917 թվականի դեկտեմբերի 18-ին Ա. Մանուկյանը որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանեց Երևան։
  3. Վերլուծել Այսրկովկասում իշխանության համար մղվող պայքարը:
    Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Այսրկովկասում իշխանության համար սուր պայքար էր ծավալվել տեղի գլխավոր քաղաքական ուժերի միջև։ Վրաց մենշևիկները նպատակադրվել էին երկրամասում հաստատել վրացական գերիշխանություն։ 1918թ․ փետերվարի 10-ին մենշևիկների, մուսավաթականների, դաշնակցության և այլ կուսակցությունների պատգամավորներից ձևավորվեց օրենսդիր բարձրագույն մարմին՝ Անդրկովկասյան Սեյմ։ Բաքվի Հայոց ազգային խորհրդի ջանքերով տեղում ստեղծվել էր Հայկական կորպուսի 15-հազարանոց զինուժ։ Հայկական զորքի շնորհիվ էր, որ թուրքերը մինչև 1918թ․ սեպտեմբերի կեսերը չէին կարողանում գրավել Բաքուն։
  4. Պատմել Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության ստեղծման ընթացքի մասին:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն, համացանց

Ապրիլ ամսվա ամփոփում

Առաջադրանք, ապրիլի 5-11
Առաջադրանք 1
https://amalyaazatyan.wordpress.com/2021/04/11/%d5%a1%d5%ba%d6%80%d5%ab%d5%ac%d5%ab-5-11/
Առաջադրանք 2

Առաջադրանք, ապրիլի  18-22
Առաջադրանք 1
https://amalyaazatyan.wordpress.com/2021/04/18/%d5%a1%d5%ba%d6%80%d5%ab%d5%ac%d5%ab-18-22

Առաջադրանք, ապրիլի 22-30
Առաջադրանք 1
https://amalyaazatyan.wordpress.com/2021/04/26/%d5%a1%d5%ba%d6%80%d5%ab%d5%ac%d5%ab-23-30/
Առաջադրանք 2
https://amalyaazatyan.wordpress.com/2021/05/01/%d5%a1%d5%ba%d6%80%d5%ab%d5%ac%d5%ab-23-30%e2%80%a4-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%84-2/

Հետազոտական աշխատանք
amalyaazatyan.wordpress.com/2021/04/18/ապրիլի-18-22/

Մի քանի նախադասությամբ/ մեկ էջի սահմանում/ ամփոփիր այս ամսվա անցած թեմաները, մի քանի նախադասությամբ ներկայացրու ամենատպավորված, հետաքրիր հատվածը:
Ամիսը սկսել ենք «Առաջին Համաշխարային պատերազմ» թեմայով։ Այս դասից ինձ համար տպավորիչ էր՝ իրար դեմ պատերազմող երկրների գործունեությունը և նպատակները։ Հաջորդ թեման եղել է «Մեծ եղեռն»-ը։ Մեծ եղեռնի հետ կապված կատարե ենք հետազոտական աշխատանք։ Ուսումնասիրել ենք ցեղասպանության կազմակերպումը, հետևանքները։

Ապրիլի 23-30․ Առաջադրանք 2

Առաջադրանք 2

Խորհրդային Ռուսաստանը և Հայաստանը

  • Ներկայացնել Ռուսաստոնում հոկտեմբերյան հեղարջումից հետո Անդրկովկասում տեղի ունեցող փոփոխությունները:
    Այսրկովկասի գրեթե բոլոր քաղաքական ուժերը դատապարտեցին բոլշևիկյան հեղաշրջումը: Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած իշխանափոխությամբ երկրամասում առաջացավ իշխանական ճգնաժամ: Այն հաղթահարելու նպատակով Թիֆլիսում 1917 թ. նոյեմբերին գումարվեց տեղի քաղաքական և ռազմական ուժերի ներկայացուցիչների խորհրդակցություն: Արդյունքում՝ նոյեմբերի 15–ին կազմավորվեց գործադիր նոր մարմին, որը կոչվեց Անդրկովկասյան կոմիսարիատ
  • Վերլուծել Երզնկայի զինադադարը:
    Կտրուկ փոխվեց իրավիճակը նաև Կովկասյան ճակատում: Անդրկոմիսարիատը հաշտության բնակցություններ սկսեց Թուրքիայի հետ և 1917 թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում ստորագրեց զինադադարի համաձայնագիր: Ռազմական գործողությունները դադարեցվում էին մինչև հաշտության պայմանագրի կնքումը:
  • Ներկայացնել Արևմտյան Հայաստանի մասին բոլշևիկյան դեկրետը, գնահատել այդ փաստաթուղթը:
    Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917 թ. դեկտեմբերի 29– ին ընդունեց «Թուրքահայաստանի մասին » հրովարտակը (դեկրետ): Դեռ նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին բոլշևիկներ Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը, ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը և ուրիշներ: Այդ հանձնաժողովն էլ կազմեց վերոհիշյալ հրովարտակի նախագիծը: Այդ հրովարտակով բոլշևիկյան կառավարությունը ճանաչում էր Արևմտյան Հայաստանում հայերի ինքնորոշման իրավունքը: Առաջարկում էր դուրս բերել ռուսական զորքերը Արևմտյան Հայաստանից և այն վերադարձնել Թուրքիային: Հրովարտակի դրական նշանակությունը թերևս այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը հրապարակայնորեն ճանաչում էր Արևմտյան հայաստանում հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային պետություն ունենալու իրավունքը:
  • Վերլուծել Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը: Հիմնավորել  Խորհրդային Ռուսաստանի վարած քաղաքականությունը՝ հայերի շահերի անտեսումը  և Արևմտյան Հայաստանի վերադարձը Թուրքիային:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն,

Երզնկայի զինադադար
1918թ. ռուսական նահանջից դեպի հերոսամարտ
Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը․ 8-րդ դասարան/տեսանյութ/
Իրադրությունը Երզնկայում
Բրեստ- Լիտովսկի բանակցությունների մեկնարկը

Ապրիլի 23-30

Առաջադրանք 1

Հայ ազգային -քաղաքական կյանքի վերելքը 1917թ.-ին

  • Նկարագրել 1917թ. սկզբին Ռուսաստանում տեղի ունեցող փոփոխությունները:
    1917թ․ փետրվարի վերջին տեղի ունեցող հեղափոխության շնորհիվ Ռուսաստանը բռնեց ժողովրդական կառավարության ձևավորման ուղին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, այդ ալիքները հասան Հայաստան, բոլորը ողջունում էին հեղափոխությունը և պահանջում էին նոր իրավունքներ և օրենքներ։
  • Համեմատել հայերի նկատմամբ ցարիզմի և ժամանակավոր կառավարության վարած քաղաքականությունը:
    Հայերը հույս ունեին, որ այդ շրջանում նրանք շատ բարելավումներ կունենան։ Ռուսաստանը որոշում կայացրեց, որ 1917թ․-ին ստեղծվի մի պետություն, որը կկոչվի Թուրքահայստան։ Օսմանյան կայսրությունում գտնվող բոլոր պետությունները միացան իրար և կազմեցին Թուրքահայաստան։
  • Համեմատել, համադրել, արևմտահայերի, արևելահայերի հրավիրված առաջին համագումարների բովանդակությունը:
    Համագումարն ընդունել է, որ Հայկական հարցի արծարծումը պետք է վստահվի Եվրոպայում հայկական պատվիրակությանը, որի կազմի մեջ մտնում էին նաև արևմտահայեր։ Որոշվել է հատուկ հանձնաժողովի հանձնարարել մշակել և ներկայացնել Արևմտյան Հայաստանում բարենորոգումների ծրագիր։ Համագումարում ի հայտ են եկել արևմտահայ և արևելահայ կազմակերպությունների միջև եղած տարաձայնությունները։ Ընտրվել է Արևմտահայ ազգային խորհուրդ։ Խորհրդի մեջ են մտել Անդրանիկը, Զ. Եսայանը, Ա. Թերզիբաշյանը, Գ. Հայկունին, Լ. Շանթը, Կ. Սասունին, Սեպուհը, Ս. Բորոյանը, Արտ. Դարբինյանը, Հ. Գալիկյանը և ուրիշներ։ Համագումարը ողջույնի հեռագիր է ուղարկել Ռուսաստանի ժամանակավոր կառավարությանը, քննարկել Փետրվարյան հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, նպաստել հայ ժողովրդի ուժերի համախմբմանը՝ գաղթականներին օգնելու հարցում, կոչ արել Հայկական հարցի լուծման գործում միասնության և ակտիվ գործողությունների, դատապարտել է թուրքական իշխանությունների կազմակերպած հայկական ցեղասպանությունը։
  •  Պատմել Հայոց ազգային խորհրդի ստանձնած դերակատարման մասին:
    Համագումարի ավարտից քիչ անց ձևավորվեց 15–հոգանոց գործադիր մարմին՝ Հայոց ազգային խորհուրդը: Խորհրդի նախագահն էր Ա. Ահարոնյանը, քարտուղարը՝ Ն. Աղբալյանը: Հայոց ազգային խորհրդի նստավայրը Թիֆլիսն էր: Կովկասի հայաբնակ քաղաքներում և Հայաստանի վարչական կենտրոններում ձևավորվեցին խորհրդի տեղական մարմինները: Ազգային կենտրոնական նոր մարմնի ստեղծումով ավարտվեց Հայոց ազգային բյուրոյի (1912–1917 թթ.) գործունեությունը: Հայոց ազգային խորհուրդը դարձավ հայության կենսական խնդիրները տնօրինող գլխավոր մարմինը:
  •  Հիմնավորել հայերի շահագրգռված լինելը երկրամասում սահմանափոխություն կատարելու հարցում:

Աղբյուրները ՝Հայոց պատմություն,

Ապրիլի 18-22

Առաջին համաշխարհային պատերազմը և հայերի ցեղասպանությունը

  • Պատմական նախադրյալները
    Մինչ Առաջին համաշխարհային պատերազմը երիտթուրքերի կառավարությունը ջանում էր պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, ուստի որդեգրեց պանթյուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքականությունը։ Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը տարածվելու էր մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին։ Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ ազգային փոքրամասնությունների թրքացում։ Այս ամենից ելնելով՝ ծրագրի իրականացման ճանապարհին հայ բնակչությունը դիտվում էր որպես հիմնական խոչընդոտ։
    1908 թվականին երիտթուրքերի հեղափոխության և սուլթան Աբդուլ Համիդի գահընկեցության արդյունքում վերականգնվեց Սահմանադրությունը, որը հավասար իրավունքներ էր սահմանում Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների համար։
Читать далее «Ապրիլի 18-22»

Ապրիլի 5-11. Առաջադրանք 2

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական, թուրքական,  հայկական տեսանկյունից /հիմնավորել փաստերի հիման վրա/:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն  դասագիրք  8-րդ դասարան, էջ 112-121, համացանց

Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը— ընտրել, կարդալ մեկ հոդված ու վերլուծել/ բովանդակությունն ամենավերջին էջում է:

Ապրիլի 5-11

Առաջադրանք 1

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Staff_of_armenian_volunteers_1914

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին: Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:
19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը:

Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:
Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին  օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Այդ ծրագրի իրագործման ճանապարհին խոչընդոտ էին հայերը ու Հայաստանը: Օսմանյան կայսրության նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը: Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները՝ տեր դառնալու սևծովյան նեղուցներին և այլն:

Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:
Անտանտի հակառակորդ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ:

Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

Աղբյուրները՝ Համաշխարհային պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 131-135, համացանց

Հայոց պատմություն, 8-րդ դասարան, դասագիրք, էջ 112-115, համացանց

Պրեզենտացիա՝

Մարտի 18-22. Առաջադրանք 2

Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը

Ներկայացնել Օսմանյան կայսրությունում   18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:/Համաշխարհային պատմություն, էջ 49-51,էջ 119-122/:
1826 թվականին Մահմուդ II-ը վերացրեց օսմանյան բանակի ենիչերիական ստորաբաժանումները:
1828-1829 ռուս-թուրքական պատերազմում Օսմանյան կայսրությունը պարտվեց  և ճանաչեց Հունաստանի անկախությունը:
1839 թվականին Օսմանյան կայսրությունում սկսվեց բարենորոգումների նոր փուլ, որը կոչվում էր թանզիմաթ:
1853 թվականին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ: Սկսվեց Ղրիմի պատերազմը:
1856 թվականին Օսմանյան կայսրությունը հաղթանակ է տանում Ռուսաստանի նկատմամբ Ղրիմի պատերազմում:
1876 թվականին գահ բարձրացավ Աբդուլ Համիդ II-ը:
1876 թվականին ընդունվեց սահմանադրությունը և ընդունվեց խորհրդարան:
1878 թվականին Համիդը ցրեց խորհրդարանը և հաստատեց իր միանձնյա կառավարման բռնատիրական համակարգը:
1899 թվաանին ստեղծվեց գաղտնի կազմակերպություն՝ <<Միություն և առաջադիմություն>>
1908 թվականին երիտթուրքերը կատարեցին հեղաշրջում և վերականգնվեց սահմանադրությունը: Երիտթուրքերը հաղթեցին խորհրդարանական ընտրություններում և եկան իշխանության:
1911 թվականին երիտթուրքերը պաշտոնական գաղափարախոսություն ընդունեցին պանթյուրքիզմը:

Читать далее «Մարտի 18-22. Առաջադրանք 2»

Մարտի 18-22

Առաջադրանք 1

Գերմանիայի և Իտալիայի վերամիավորումները

Նկարագրել, համեմատել Գերմանիայի, Իտալիայի միավորման գործընթացներն ու արդյունքները։

Համեմատել  Օ․ Բիսմարկի և Ջ․ Գարիբալդիի գործունեությունները։

Աղբյուրները ՝ Համաշխարհային պատմություն , էջ 102-106, համացանց