Ուսումնական առաջին շրջանի ամփոփում-հաշվետվություն. սեպտեմբերից դեկտեմբեր

Ես սովորում եմ Միջին դպրոցի 6.6 դասարանում: Ես հիմա կներկայացնեմ ուսումնական առաջին շրջանի իմ հաշվետվությունը:

Մայրենի-Ես այս ընթացքում բազմաթիվ նախագծերի եմ մասնակցել և մեկ ճամփորդության: Մասնակցել եմ հետևյալ նախագծերին՝ Ավետիք Իսահակյան, Կոմիտաս, Վիլյամ Սարոյան, Երևան 2800, իմ Սեբաստացի ընտանիքը, թարգմանական նախագծերի և այլն:
Սեպտեմբեր  ամսվա առաջին իմ նախագիծը եղել է ՙՙՈւսումնական ամառ՚՚ նախագիծը: Այդ նյութի մեջ ես պատմել եմ իմ արձակուրդի մասին: Ես Սեբաստացիական նախագծում պատմել եմ Մխիթար Սեբաստացու մասին և գրել եմ իմ <<Իմ Սեբաստացի ընտանիքը>> վերնագրով շարադրություն: Հաջորդ նախագիծը սեպտեմբեր ամսվա ընթացքում ՙՙՎիլյամ Սարոյան՚՚ նախագիծն է եղել, և մենք ընթերցել են ՙՙՔո կյանքի ժամերը՚՚ պատմվածքը: Կոմիտասի նախագծի շրջանակում գնացել ենք, Երևանում գտնվող Կոմիտասի 7 անուն ունեցող վայրերը: Ես Երևան 2800 նախագծի շրջանակում գրել եմ շարադրություն ՙՙՄեր Երևանը՚՚: Թարգմանչական նախագծի շուրջ ես կատարել եմ, մի քանի թարգմանություն, բայց հիմա կներկայացնեմ դրանցից մեկը, որը կոչվում է՝ ՙՙThe Plane Tree-Սոսին՚՚: Ես այն անգլերենից թարգմանել եմ հայերեն: Մենք ունեցել են ընթերցանության դասեր: Այդ դասերը իրականացրել ենք գրադարանում: Սեղմեք այս հղումի վրա և կտեսնեք դրանցից մեկը: Հոկտեմբեր ամսվա վերջում մեր աշնանային արձակուրդն էր, ես նույնպես պատմել եմ դրա մասին: Այն կոչվում էր <<Ուսումնական աշուն 2018>>: Ես չեմ ունեցել դժվարություններ դասերի հետ կապված, որովհետև իմ ուսուցիչը և իմ ընկերները ինձ օգնում են դժվարանալիս:

Մաթեմատիկա-Մենք մաթեմատիկայից չենք մասնակցել ոչ մի նախագծերի: Միայն գրել ենք դասեր: Անցել ենք դարբեր մաթեմատիկական թեմաներ: Ոչ էլ ճանփորդություններ ենք իրականացրել:

Բնագիտություն-Բնագիտությունից ես մասնակցել եմ ՙՙՋրային կրիաների արագության չափումը՚՚ թեմային:  Մենք չափել ենք, թե երկու կրիաներից ով է ավելի արագ գնում: Հետո գրել ենք խնդիրների ստեղծում արագության թեմայով: Ես նաև գրել եմ վառելանյութերի մասին: Եվ գրել ենք խնդիրների լուծում ՙՙՄեխանիկական աշխատանք՚՚ թեմայի շուրջ:

Պատմություն-Սեպտեմբերի իմ առաջի նյութը եղել է պատմությունից <<Տեղեկություն Վանա և Ուրմիա լճերի մասին>> նյութը: Իսկ դրան հաջրդել է Մխիթար Սեբաստացու մասին նյութը: Ես այն գրել եմ Սեբաստացիական օրերի ժամանակ: Հետո գրել եմ ՙՙԼճաշենի՚՚ մասին: Ես նաև համեմատել եմ Արգիշտի Ա.-ին և Մենուա արքաներին:

Անգլերեն-Այս առարկայից ես նունպես նախագծերի մասնակցել: Անգլերենի ին առաջին հրապարակունը եղել է <<About my family>> նյութը: Իսկ հաջորդը <<Rose flower>> նախագիծը: Ես այդ նյութում պատմում եմ իմ սիրած ծաղիկի մասին՝ վարդի: Թարգմանչական նախագծի շուրջ ես թարգմանել եմ ՙՙԵսասեր հսկան-silfish gient՚՚: Այն թարգմանել եմ հայերենից անգլերեն: Սեբաստացու օրերին գրել եմ ՙՙI’m Sebastian՚՚: Իսկ հետո հրապարակել եմ ՙՙDolma Resipe՚՚ նյութը: Այտեղ ես գրել եմ տոլմայի մասին: Ամենավերջին նյութն եղել է Ամանորյա բարեմախթանքը՝ ՙՙMerry Christmas՚՚:

Ռուսերեն-Այս առարկայից մենք միայն ունեցել ենք «Я себастиец!» նախագիծը: Եվ ես մասնակցել եմ այդ նախագծին: Այդ տեսանյութի մեջ ես և իմ ընկերուհին նկարել ենք մեր դպրոցը:

Տրամաբանություն-Տրամաբանությունից միայն մի նախագիծ ենք իրականացրել, որը կոչվում է՝ <<Հորինում ենք տրամաբանկան խնդիրներ>>: Մտեք այս հղումով և կտեսնեք իմ հորինած խնդիրներիը:

Տեխնոլոգիա-Ես սարքել եմ երկու հատ GIF: Դրանցից մեկը սա է՝ ՙՙՁմեռային նկարների շարք՚՚: Իսկ մյուսը սա՝ GIF անիմացիա: Դրանք շարժվող նկարներ են: Դա նախագիծ չէ ուղղակի մեր դասն է: Մենք հիմա սարքում ենք բացիկներ: Բայց դեռ պատրաստ չէ, երբ պատրաստ լինի կցուցադրեմ:

Оставьте комментарий