Մաթեմատիկական փազլ

  1. Առյուծը թաքնված է երեք դռներից մեկի հետևում: Դուռ 1-ի վրա գրված է. «Առյուծն այս դռան հետևում չէ»: Դուռ 2-ի վրա գրված է. «Առյուծն այս դռան հետևում է»: Դուռ 3-ի վրագրված է. «2+4=6»: Երեք դռների վրա գրված նախադասություններից միայն մեկն է ճիշտ: Ո՞ր դռան հետևում է առյուծը:
    1. դուռ 1          2.  դուռ 2           3. դուռ 3    4.Առյուծը կարող է լինել բոլոր երեք դռների հետևում:
  2. Երկու աղջիկ՝ Լիլիթն ու Մանեն, և երեք տղա՝ Արամը, Գուրգենն ու Երվանդը, խաղում են գնդակով: Երբ գնդակն աղջկա մոտ է, նա այն նետում է մյուս աղջկան կամ տղաներից մեկին: Երբ գնդակը տղայի մոտ է, նա այն նետում է մեկ այլ տղայի, բայց ոչ այն տղային, որից այդ պահին ստացել է գնդակը: Լիլիթը սկսում է խաղը՝ գնդակը նետելով Արամին: Ո՞վ հինգերորդը կնետի գնդակը:
    1) Արամը       2) Լիլիթը      3) Գուրգենը       4) Մանեն         5) Երվանդը
  3. Միքայելը պիցցան բաժանեց չորս հավասար մասի: Այնուհետև ստացված մասերից յուրաքանչյուրը նա բաժանեց երեք հավասար մասի: Սկզբնական պիցցայի ո՞ր մասն են կազմում ստացված կտորները:
    1) մեկ երրորդ   2) մեկ քառորդ    3) մեկ յոթերորդ
    4) մեկ ութերորդ     5) մեկ տասներկուերորդ
  4. . Հյուրանոցի նախասրահում սեղանին դրված են հյուրանոցի բոլոր սենյակների համարները. առաջին հարկ՝ 101-110  և 123 -133, երկրորդ հարկ՝ 202-241, երրորդ հարկ՝ 300-333: Քանի՞ սենյակ կա հյուրանոցում:
    1) 92  2) 93   3) 94   5) 95    6) 96
  5. Գագիկը, Գուրգենն ու Գևորգը եռվորյակներ են (երեք եղբայր, որոնք ծնվել են նույն օրը): Նրանց եղբայր Վարդանը երեք տարով փոքր է նրանցից: Բերված թվերից ո՞րը կարող է լինել չորս եղբայրների տարիքների գումարը:
    1) 53   2) 54   3) 56   4) 59    5) 60
  6.  Ճանճն ունի 6 ոտք, սարդը՝ 8 ոտք: 3 ճանճը և 2 սարդը միասին ունեն այնքան ոտք, որքան ոտք  ունեն 9 հավը և՝
    1) 2 կատուն   2) 3 կատուն    3) 4 կատուն    4) 5 կատուն    5) 6 կատուն

Оставьте комментарий