Որոշյալ և անորոշ դերանուն

Կետերի փոխարեն գրել որոշյալ դերանուններ:
Թվում էր` աննշան դեպք էր, բայց խորապես հուզեց բոլորին:
Ամբողջ գիշեր ծերունին աչք չկպցրեց:
Ամեն անգամ այդ ճանապարհով անցնելիս տխրում էր քաջ հայդուկը:
Մութն ընկնելուն պես այդ անառիկ ամրոցը սարսափազդու տպավորություն էր թողնում յուրաքանչյուր անցորդի վրա:
Մահը բոլորին հաշտեցրել էր  նրա հետ, բոլորը աշխատում էին իրենց վշտակցությունը հայտնել ժառանգներին:

Կետերի փոխարեն գրել անորոշ դերանուններ:
Գորշավուն ստվարաթղթի վրա ինչ-որ բան էր գրված:
Հասնելով ինչ-որ շենքի` նա կանգ առավ, նայեց շուրջը և ներս մտավ:
Հյուրերից ոմանք արդեն դուրս էին եկել  պատշգամբ` մաքուր օդ շնչելու:

Կետերի փոխարեն գրել փոխադարձ դերանուններ:
Մարդիկ ակնածանքով ճանապարհ էին տալիս  անծանոթ երիտասարդին, քչփչում միմյանց հետ:
Հեռու հորիզոնում ինչ-որ գիծ նորից բաժանել էր իրարից ծովն ու երկինքը:
Գլխարկն այնպես էր նստել գլխին, ասես այդ գլուխն ու գլխարկը իրար համար էին ստեղծվել:
Տարբեր երկրներում ապրող գիտնականները վաղուց էին հետաքրքրվում միմյանցով:

Оставьте комментарий