Վրացիները կրթահամալիրում. Օր երկրորդ

Արդեն երկու օր է ինչ վրացիները Հայաստանում են: Մենք վրացերենի ընտրությամբ խմբով այս օրը անցկացրեցինք վրացիների հետ: Առավոտյան օրը սկսեցինք հայկական պարերով:
Մենք նրանց սովորեցրեցինք հայկական պարեր, միասին պարեցինք: Նրանք էլ մեզ համար պարեցին վրացական պարեր:
Հետո նրանց հետ ծանոթացանք քոլեջի գինեգործության լաբարատորիային: Փորձեցինք կարմիր և սպիտակ գինիներ: Իմ կարծիքով նրանք հավանեցին:
Մի փոքր հանգստանալուց հետո նրանք մեզ սովորեցրեցին վրացական պար: Անկեղծ ասած բարդ էր, բայց միառժամանակ շատ հաճելի:
Լավ ժամանակ անցկացրեցինք և գնացինք ճաշելու: Ավարտեցինք, և բաժանվելով երկու խմբի գնացինք տեխնոլոգիայի դասի: Տղաները գնացին կավագործարան և աշխատեցին կավով, իսկ աղջիկները գնացին գորգագործության:
Եվ այսպիսով մենք ավարտեցինք մեր հանդիպումը վրացիների հետ, սպասելով հաջորդ օրվան:

Оставьте комментарий