Վրացիները կրթահամալիրում. Օր երրորդ

Ինչպես նախորդ օրը այսօր նույնպես օրը սկսեցինք պարով: Վերհիշեցինք նախորդ սովորած պարը, և սովորեցինք նոր պար: Այնուհետև լավ տրամադրությամբ գնացինք Մայր դպրոց, այնտեղ մի փոքր շրջեցինք, հետո տղաները սկսեցին վալեյբոլ խաղալ: Մեր դպրոցի տղաները և վրացիները միասին վալեյբոլ խաղացին:
Հետո մենք միասին խաղացինք սեղանի թենիս: Սպորտային ժամը վերջացրեցինք և հանգստացանք, որպեսզի օրը ավելի հետաքրքիր անցակացնենք:
Հանգստից հետո գնացինք ագարակ: Նրանք քշեցին ձի, ու շատ ոգևորված մենք ետ վերադարձանք դպրոց: Նրանք ճաշեցին և մենք մեր օրը ավարտեցիքն վրացիների հետ:

Оставьте комментарий