Կարդում ենք Վանո Սիրադեղյան

«Բուքը, երգը, երեխան»․ Վերլուծություն

«Սիրելու տարիք»․ Վերլուծություն

«Պարտուսի գերին»․ Վերլուծություն

Ընդհանուր կարծիք Սիրադեղյանի և իր պատմվածքների մասին

Արդեն երրորդ տարին է ինչ ուսումնասիրում ենք Վ․ Սիրադեղյանին։ Ճանաչում ենք նրան թե՛ քաղաքական գործիչ, թե՛ գրող։ Անձամբ ես նրան ավելի շատ և լավ, որպես գրող եմ ճանաչում։ Այս տարի կարդալով Սիրադեղյանի պատմվածքները ավելի խորացա դրանց մեջ, նորովի բացահայտեցի գրողին և իր պատմվածքները։ Պատմվածքներում արտահայտված մտքերը կարողացա լիարժեք տեսնել և հասկանալ։ Անցած տարիներին ևս կարդում էինք, փորձում վերլուծել, բայց ես այդ տարիներին չէի նկատում այն, ինչը նկատեցի վերջերս։ Երևի այն ժամանակ դեռ հասուն չէի, որ ըմբռնեի նրա իրական ասելիքը։
Նրա գրելաոճը ինձ գրավեց, նա իր պատմվածքներում գրում էր այնպիսի բաների օրինակներ, որոնք իսկապես մեր կյանքում շատ արդիական են։ Առաջին անգամ կարդալով ինչ-որ պատմվածք կամ հոդված, շատ մութ անկյուններ են մնում, այդ պատճառով պետք է կարդալ երկու-երեք անգամ, որ կարողանաս միտք արտահայտել կարդացածիդ վերաբերյալ։ Այսուհետ նա ինձ համար դարձավ այն գրողը, ով իսկապես հասկանում էր իր շուրջ գտնվող ամեն ինչը և այդ ամենը կարողանում էր հմուտ փոխանցել թղթին։

Оставьте комментарий